https://arm.sputniknews.ru/20220325/arcakhi-taratsqajin-amboghjakanutjuny-khakhtelu-hatkanishnerov-qrgorts-e-harucvel-40180743.html
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել են Փառուխը և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T16:02+0400
2022-03-25T16:02+0400
2022-03-25T16:02+0400
փառուխ
արցախ
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27594644_0:0:1600:901_1920x0_80_0_0_86b89db88227bf29fe1ec1f2c68a6654.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ քրգործ է հարուցվել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ։ Նման հայտարարություն է տարածել ԱՀ դատախազությունը` անդրադառնալով ադրբեջանական կողմի քայլերին։«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք։ Զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել են այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին` այդպիսով խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները բացի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27594644_99:0:1522:1067_1920x0_80_0_0_6844907249a864ba72e185784fc058e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառուխ, արցախ, քրեական գործ
փառուխ, արցախ, քրեական գործ
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել են Փառուխը և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ քրգործ է հարուցվել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ։ Նման հայտարարություն է տարածել ԱՀ դատախազությունը` անդրադառնալով ադրբեջանական կողմի քայլերին։
«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք։ Զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել են այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին` այդպիսով խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով։ Նախաքննության կատարման համար քրգործն ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները բացի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: