https://arm.sputniknews.ru/20220325/adrbejany-khakhtum-e-erakvoghm-hajtararutjunnervov-amragrvats-partavvorutjunnery-mirzvojan-40163320.html
Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները. Միրզոյան
Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ` ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T09:49+0400
2022-03-25T09:49+0400
2022-03-25T09:52+0400
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ
փառուխ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38230754_0:83:1600:983_1920x0_80_0_0_7f42ecca4376bb66a46d1358464ea7db.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:Միրզոյանն ընդգծել է, որ կատարվածն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից է և շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։
փառուխ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38230754_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7e156b21a1755f9c49499152d0a79b43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, փառուխ, ամն
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, փառուխ, ամն
Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները. Միրզոյան
09:49 25.03.2022 (Թարմացված է: 09:52 25.03.2022) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ` ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:
«Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու` ադրբեջանական գործողություններին»,– նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ընդգծել է, որ կատարվածն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից է և շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում
հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։