https://arm.sputniknews.ru/20220325/adrbejany-bajraqtar-e-kirarel-hajkakan-kvoghmy-2-zvoh-uni-40176987.html
Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառում Արցախում. հայկական կողմը 2 զոհ ունի
Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառում Արցախում. հայկական կողմը 2 զոհ ունի
Sputnik Արմենիա
Արցախի արևելյան սահմանագոտում իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T14:57+0400
2022-03-25T14:57+0400
2022-03-25T15:27+0400
արցախ
ադրբեջան
«բայրաքթար» աթս
զոհ
զինծառայող
փառուխ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/78/13457815_0:0:1498:844_1920x0_80_0_0_6cd40602ad60f51b1d352b5074d27cd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` նաև «Bayraktar TB-2» տիպի: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։Ըստ ՊՆ–ի` 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
ադրբեջան
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1345/78/13457815_130:0:1463:1000_1920x0_80_0_0_9bc81eafd7d9a322b657b223ade5f6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, «բայրաքթար» աթս, զոհ, զինծառայող, փառուխ, արցախի պաշտպանության բանակ (պբ)
արցախ, ադրբեջան, «բայրաքթար» աթս, զոհ, զինծառայող, փառուխ, արցախի պաշտպանության բանակ (պբ)
Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառում Արցախում. հայկական կողմը 2 զոհ ունի
14:57 25.03.2022 (Թարմացված է: 15:27 25.03.2022) Արցախի արևելյան սահմանագոտում իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` նաև «Bayraktar TB-2» տիպի: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ–ի` 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։