https://arm.sputniknews.ru/20220325/adrbejani-sadrich-qajlery-vtangum-en-taratsashrjanajin-kajunutjuny-aghajanjany-lujvojin-40182197.html
Ադրբեջանի սադրիչ քայլերը վտանգում են տարածաշրջանային կայունությունը. Աղաջանյանը` Լույոյին
Ադրբեջանի սադրիչ քայլերը վտանգում են տարածաշրջանային կայունությունը. Աղաջանյանը` Լույոյին
Sputnik Արմենիա
Էդվարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T16:26+0400
2022-03-25T16:26+0400
2022-03-25T16:28+0400
ադրբեջան
հայաստան
արցախ
էդուարդ աղաջանյան
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/19/40181906_0:60:800:511_1920x0_80_0_0_1d352097052cf59a09880130d7f06935.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն` անդրադառնալով ադրբեջանական կողմի քայլերին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Աղաջանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նա ասել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:Աղաջանյանը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/19/40181906_88:0:800:534_1920x0_80_0_0_461aa17304279478d26c4fb9ec097266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, արցախ, էդուարդ աղաջանյան, անն լույո
ադրբեջան, հայաստան, արցախ, էդուարդ աղաջանյան, անն լույո
Ադրբեջանի սադրիչ քայլերը վտանգում են տարածաշրջանային կայունությունը. Աղաջանյանը` Լույոյին
16:26 25.03.2022 (Թարմացված է: 16:28 25.03.2022) Էդվարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն` անդրադառնալով ադրբեջանական կողմի քայլերին։ Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Աղաջանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նա ասել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:
Աղաջանյանը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:
Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: