https://arm.sputniknews.ru/20220325/adrbejancinery-gishery--krak-en-bacel-pb-stvorabazhanumneri-vra-kirarel-ats-viravvor-unenq-40164351.html
Ադրբեջանցիները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել ԱԹՍ. վիրավոր ունենք
Ադրբեջանցիները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել ԱԹՍ. վիրավոր ունենք
Sputnik Արմենիա
Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T10:20+0400
2022-03-25T10:20+0400
2022-04-18T09:39+0400
կրակոց
արցախ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
վիրավոր
փառուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784212_0:22:1600:922_1920x0_80_0_0_8eba5477c364a4ca5611f9e6e7486d15.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի հանրապետության ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ժամը 09։00–ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ԱՀ ՊԲ-ն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784212_91:0:1515:1068_1920x0_80_0_0_e40ea6f0bf87b00f79b74d2a4b3f89f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), վիրավոր, փառուխ
կրակոց, արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), վիրավոր, փառուխ
Ադրբեջանցիները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել ԱԹՍ. վիրավոր ունենք
10:20 25.03.2022 (Թարմացված է: 09:39 18.04.2022) Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի հանրապետության ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամը 09։00–ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊԲ-ն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում
հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։