https://arm.sputniknews.ru/20220325/14-viravvor-unenq-2-i-vitshaky-tsajrahegh-tsanr-e-arcakhi-mip-y-manramasner-e-hajtnel-40191849.html
14 վիրավոր ունենք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
14 վիրավոր ունենք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը ԱԹՍ–ի կիրառման հետևանք են։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T18:57+0400
2022-03-25T18:57+0400
2022-03-25T19:03+0400
արցախ
ադրբեջան
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24709967_0:83:1600:983_1920x0_80_0_0_c201bb85535eac7e11c0a0c190b7001d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այս պահին ճշտված տեղեկություններով` ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10 անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։Ստեփանյանը նաև հայտնել է, որ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ։Նրա խոսքով` վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք ԱԹՍ-ներով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Այսինքն` ադրբեջանական կողմը հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվել է հումանիտար գործողություն։ Ստեփանյանը հավելում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերն իրականացնում են ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24709967_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0719f8b98aa584a6a21ce74a0560476f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, վիրավոր
14 վիրավոր ունենք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
18:57 25.03.2022 (Թարմացված է: 19:03 25.03.2022) Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը ԱԹՍ–ի կիրառման հետևանք են։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այս պահին ճշտված տեղեկություններով` ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10 անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։
«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով»,–գրել է նա։
Ստեփանյանը նաև հայտնել է, որ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ։
Նրա խոսքով` վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք ԱԹՍ-ներով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։
Այսինքն` ադրբեջանական կողմը հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվել է հումանիտար գործողություն։
Ստեփանյանը հավելում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերն իրականացնում են ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: