00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որևէ տեսչական մարմին մարդկանց տներից կամ բուժհիմնարկներից չի հավաքելու առկա ջերմաչափերը

Որևէ տեսչական մարմին մարդկանց տներից կամ բուժհիմնարկներից չի հավաքելու առկա ջերմաչափերը
Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ի կողմից ընդունված «Սնդիկի մասին» օրինագծին, որով Հայաստանում արգելվեց սնդիկ պարունակող սարքերի ներկրումը, արտահանումը, արդյունահանումն ու վաճառքը։
Որևէ տեսչական մարմին մարդկանց տներից կամ բուժհիմնարկներից չի հավաքելու ջերմաչափերն ու ճնշման չափից սարքերը, պարզապես սնդիկ պարունակող ապրանքատեսակներ այլևս չեն ներկրվելու, իսկ եղածներն էլ ժամանակի ընթացքում հետզհետե շրջանառությունից դուրս կգան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ԱԺ–ի կողմից ընդունված «Սնդիկի մասին» օրինագծի մասին, ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
«Մենք չենք արգելել և չենք արգելելու այս պահին ֆիզիկական անձանց մոտ առկա ջերմաչափերի, լյումինեսցենտային լամպերի օգտագործումը, և բուժհիմնարկները, որոնք դեռ օգտագործում են ջերմաչափեր ու ճնշման չափիչ սարքավորումներ, կշարունակեն դրանք օգտագործել»,–ասաց պատասխանատուն։
Նա հիշեցրեց, որ օրենքի նախագիծը եղել է սնդիկի հավելիչներով արտադրատեսակների ներմուծման, արտահանման և արդյունահանման արգելքի վերաբերյալ։ Այսուհետ ՀՀ տարածք չեն կարող մտնել և այստեղից չեն կարող դուրս գալ այնպիսի արտադրանքներ ու ապրանքներ, որոնք ունեն սնդիկ կամ սնդիկ պարունակող հավելիչներ։
«Հայաստանը 2013 թվականին միացել է սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային, որը վավերացրել է 2017 թվականին և հաշվի առնելով սնդիկի բարձր վնասակար ազդեցությունն ինչպես մարդու, այնպես էլ շրջակա միջավայրի վրա` դրանով իսկ 105 երկրների նման ստանձնել պարտավորություն այլևս չարդյունահանել, թեև ՀՀ–ում սնդիկի արդյունահանում չկա, և չներկրել ու արտահանել սնդիկ պարունակող ապրանքատեսակներ, ինչպես նաև դադարեցնել դրանց շրջանառությունը երկրում»,– ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։
Գաբրիելյանի խոսքով` աշխարհում արդյունահանված այն պաշարները, որոնք արդեն իսկ առկա են, կիրառելի են երկրորդային օգտագործման համար, այսինքն` եթե աշխարհն այլևս սնդիկ չարդյունահանի, չի տուժի դրանից։ Կան երկրներ, որոնք արդեն սկսել են սնդիկի վերամշակման և ուտիլիզացման գործընթացները և ունեն այնպիսի սարքավորումներ, որոնց միջոցով առկա պաշարները վերացնում են։
Հայաստանը նույնպես այդ ճանապարհին է, 2013 թվականից դիմել է այդ հարցում իրեն աջակցելու, համապատասխան սարքավորումներ տրամադրելու համար և արդեն ունի գործընկերների հետ առկա պաշարների վերամշակման և ուտիլզիզացման գործընթաց սկսելու նախնական համաձայնություններ։
«Սնդիկ պարունակող սարք–սարքավորումները պետք է վերամշակվեն հատուկ ընթացակարգով։ Օրինակ` լյումինեսցենտային լամպերը, որոնք արդեն իսկ օգտագործված են և այսօր գտնվում են աղբավայրերում, սինդիկն այնտեղից չի վերացել, հետևաբար պետք է անջատվի հատուկ ընթացակարգով ու ենթարկվի վերամշակման կամ ուտիլիզացման։ Մենք համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու բանակցությունները սկսել ենք և հիմա գործընկերներից ակնկալում ենք դրական արձագանք»,– նշեց նախարարի տեղակալը։
Ձեր «սնդիկ փարթիներին» մասնակցելու ցանկություն չունենք. ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը մարտի 23-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը, որով այսուհետ արգելվում է սնդիկ պարունակող սարքերի ներկրումը, արտահանումը, արդյունահանումն ու վաճառքը։
Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։
Սնդիկով սարքերն արգելվում են աղտոտումներից և թունավորումներից խուսափելու նպատակով: Այդ ապրանքները շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։
Լրահոս
0