https://arm.sputniknews.ru/20220324/vitali-balasanjann-adrbejanakan-kvoghmi-het-banakcutjunner-varelu-liazvorutjun-chuni-40143661.html
Վիտալի Բալասանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն չունի
Վիտալի Բալասանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն չունի
Sputnik Արմենիա
Գերատեսչությունից խնդրում են սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T18:29+0400
2022-03-24T18:29+0400
2022-03-24T18:31+0400
վիտալի բալասանյան
արցախ
գազ
գազատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461950_0:107:1280:828_1920x0_80_0_0_991354049f34606e5939f8c37925578a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։Ավելի վաղ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ Արցախի գազամատակարարման վերականգնման համար ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:Գերատեսչությունից խնդրում են սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27461950_84:0:1220:852_1920x0_80_0_0_8b6ccdc75a3102e871cdf8fabc532096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիտալի բալասանյան, արցախ, գազ, գազատար
վիտալի բալասանյան, արցախ, գազ, գազատար
Վիտալի Բալասանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն չունի
18:29 24.03.2022 (Թարմացված է: 18:31 24.03.2022) Գերատեսչությունից խնդրում են սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։
Ավելի վաղ Արցախի Տեղեկատվական շտաբը
հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ Արցախի գազամատակարարման վերականգնման համար ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Գերատեսչությունից խնդրում են սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։