https://arm.sputniknews.ru/20220324/ukrainaci-zinvvorakannerin-britanaci-hrahangichner-en-svovvorecrel-havastagir-e-hajtnabervel-40123692.html
Ուկրաինացի զինվորականներին բրիտանացի հրահանգիչներ են սովորեցրել. հավաստագիր է հայտնաբերվել
Ուկրաինացի զինվորականներին բրիտանացի հրահանգիչներ են սովորեցրել. հավաստագիր է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Ապացույցները հայտնաբերվել են Դոնեցկի մարզում` վերջերս ազատագրված Վոլնովախա քաղաքում գտնվող թաքստոցում: 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T12:48+0400
2022-03-24T12:48+0400
2022-03-24T12:53+0400
ուկրաինա
պատերազմ
հայ
մեծ բրիտանիա
դոնեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40118920_0:0:1600:900_1920x0_80_0_0_33025d6b07ca72f6f067a9af9d99378c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի –Sputnik. Բրիտանացի հրահանգիչները 2018 թվականին սովորեցրել են ուկրաինացի զինվորականներին զենք կիրառել, երբ Մինսկի գործընթացի կողմերը փորձում էին խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորել, իսկ Լոնդոնը դեռ չէր հայտարարել NLAW հակատանկային նռնականետերի մատակարարման մասին: Այս մասին է վկայում ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։Ազատագրված Վոլնովախա քաղաքում հայտնաբերվել է փաստաթղթերի թաքստոց, որում գտնվել է ուկրաինացի զինծառայող Բորիս Ղազարյանի կողմից բրիտանացի հրահանգիչների մասնակցությամբ կրտսեր սերժանտների պատրաստման դասընթացներ անցնելու մասին հավաստագիրը:Ղազարյանին սովորեցրել են «զենքի հետ վարվելու», «նավիգացիայի», «բժշկական թրեյնինգի» և «զուգընթաց շարժման» հմտություններին»։ Փաստաթուղթը ստորագրել է «գնդապետ Էվանսը»։Տան բակում հայտնաբերվել են նաև մեծ թվով NLAW նռնականետեր։Հավաստագրի համաձայն՝ դասընթացը կազմակերպվել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 2-ը: Ուսուցման թեմաների թվում է «զենքի հետ վարվելու կանոնները»։ Ընդ որում, Ուկրաինային NLAW հակատանկային նռնականետեր մատակարարելու մասին Լոնդոնը հայտարարել է միայն 2022 թվականի սկզբին:2018 թվականին կողմերը ջանքեր են գործադրել Մինսկի գործընթացի շրջանակում դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, իսկ Արևմուտքի երկրները բազմիցս հայտարարել են Մինսկի համաձայնություններին աջակցելու մասին:Մեծ Բրիտանիայի թագավորական տանկային գունդը աշխարհում ամենահին նման ստորաբաժանումն է, որը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ բրիտանացիների կողմից տանկերի գյուտից հետո:
ուկրաինա
մեծ բրիտանիա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40118920_224:0:1424:900_1920x0_80_0_0_c4c5c997334294ef76e651d010c56141.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, հայ, մեծ բրիտանիա, դոնեցկ
ուկրաինա, պատերազմ, հայ, մեծ բրիտանիա, դոնեցկ
Ուկրաինացի զինվորականներին բրիտանացի հրահանգիչներ են սովորեցրել. հավաստագիր է հայտնաբերվել
12:48 24.03.2022 (Թարմացված է: 12:53 24.03.2022) Ապացույցները հայտնաբերվել են Դոնեցկի մարզում` վերջերս ազատագրված Վոլնովախա քաղաքում գտնվող թաքստոցում:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի –Sputnik. Բրիտանացի հրահանգիչները 2018 թվականին սովորեցրել են ուկրաինացի զինվորականներին զենք կիրառել, երբ Մինսկի գործընթացի կողմերը փորձում էին խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորել, իսկ Լոնդոնը դեռ չէր հայտարարել NLAW հակատանկային նռնականետերի մատակարարման մասին: Այս մասին է վկայում
ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Ազատագրված Վոլնովախա քաղաքում հայտնաբերվել է փաստաթղթերի թաքստոց, որում գտնվել է ուկրաինացի զինծառայող Բորիս Ղազարյանի կողմից բրիտանացի հրահանգիչների մասնակցությամբ կրտսեր սերժանտների պատրաստման դասընթացներ անցնելու մասին հավաստագիրը:
Ղազարյանին սովորեցրել են «զենքի հետ վարվելու», «նավիգացիայի», «բժշկական թրեյնինգի» և «զուգընթաց շարժման» հմտություններին»։ Փաստաթուղթը ստորագրել է «գնդապետ Էվանսը»։
Տան բակում հայտնաբերվել են նաև մեծ թվով NLAW նռնականետեր։
Հավաստագրի համաձայն՝ դասընթացը կազմակերպվել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 2-ը: Ուսուցման թեմաների թվում է «զենքի հետ վարվելու կանոնները»։ Ընդ որում, Ուկրաինային NLAW հակատանկային նռնականետեր մատակարարելու մասին Լոնդոնը հայտարարել է միայն 2022 թվականի սկզբին:
2018 թվականին կողմերը ջանքեր են գործադրել Մինսկի գործընթացի շրջանակում դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, իսկ Արևմուտքի երկրները բազմիցս հայտարարել են Մինսկի համաձայնություններին աջակցելու մասին:
Մեծ Բրիտանիայի թագավորական տանկային գունդը աշխարհում ամենահին նման ստորաբաժանումն է, որը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ բրիտանացիների կողմից տանկերի գյուտից հետո: