00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա սոսկ հումանիտար աղետ չէ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ բողոքի ակցիա է կայացել Ստեփանակերտում

© Photo : ArtsakhPressԽաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և  Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
Խաղաղ հավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատամարտիկների պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տարածքում Արցախի մի խումբ կանանց նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է խաղաղ հավաք՝ հանուն արցախցի երեխաների անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի, հայտնում է «Արցախպրեսը»։
Հավաքի կազմակերպիչներից Քրիստին Բալայանը նշել է, որ այսօր հավաքվել են արցախցիների ձայնն աշխարհին լսելի դարձնելու և հայրենիքում ապրելու իրավունքի համար:
© Photo : ArtsakhPressԽաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաք հանուն անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
«Պատահական չենք ընտրել մեր այսօրվա հավաքի տեղը, որովհետև մեր երեխաները մեր կարիքը շատ ունեն հիմա, մենք պետք է մեր երեխաների համար ամեն ինչ անենք, պայքարենք ու չլռենք: Թող աշխարհը իմանա, որ Արցախում հարյուր հազարից ավելի հայ է ապրում: Արցախը մեր պապերի տունն է և մենք այստեղ կապրենք, կարարենք ու կստեղծագործենք մեր երեխաների հետ միասին»,- «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Բալայանը:
© Photo : ArtsakhPressԽաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաք հանուն անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումն անջատելու մասին`Շուշիից տեղահանված Ալյոնա Սարգսյանն ասաց, որ սա սոսկ հումանիտար աղետ չէ, ու եթե այսօր լռենք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու։ «Եթե այսօր չմիավորվենք, չմիաբանվենք, ուս ուսի չտանք` առանց քաղաքական հայացքների, մենք չենք կարողանա հասնել համերաշխության և մեր պահանջներն ի լուր աշխարհի ներկայացնել: 2020թ.-ի պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը, սակայն այսօր այստեղ եմ, ապրում եմ և շարունակելու եմ ապրել Արցախում, որովհետև մենք պետք է պայքարենք մինչև վերջ»,- նշել է Սարգսյանը:
© Photo : ArtsakhPressԽաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաք հանուն անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատամարտիկների պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված քաջորդիների հիշատակին:
Նշենք, որ այսօր մի խումբ հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին, որը կապված է Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետ:
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
© Photo : ArtsakhPressԽաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Խաղաղ հավաք հանուն անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Խաղաղ հավաք` հանուն անվտանգության, խաղաղ մանկության և Արցախի երեխաների համար (24 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Լրահոս
0