https://arm.sputniknews.ru/20220324/menq-fashist-chenq-pashinjany-mejberec-rvobert-qvocharjani-u-serzh-sargsjani-khvosqery-40116947.html
«Մենք ֆաշիստ չենք». Փաշինյանը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խոսքերը
«Մենք ֆաշիստ չենք». Փաշինյանը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խոսքերը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն արձագանքեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունելու վերաբերյալ ընդդիմության... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T11:50+0400
2022-03-24T11:50+0400
2022-03-24T12:32+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25506661_0:0:1600:900_1920x0_80_0_0_dc02f255cf0d620159deaeaaa9b77350.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ ՀՀ ընդդիմության քննադատություններին` մասնավորապես նշելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխանություններին քննադատում են հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունելու համար։«Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ 1999թ–ի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող եվրոպական խարտիային կողմ քվեարկած ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը հայտարարել էր. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա չպետք է ասենք, որ դրան դեմ ենք, մենք էլ տարածք ունենք և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»։«Կարծում ենք, որ ԼՂ խնդիրը չի եղել տարածքային խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները` չարհամարհելով բոլոր ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն ասել է իր վերջին հարցազրույցներից մեկում՝ «մենք ֆաշիստ չենք»»,– հայտարարեց Փաշինյանը։Նա նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու Հայաստանի պատրաստակամությունը` միաժամանակ արագացնելով սահմանազատման ու սահմանանշման աշխատանքների իրականացումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25506661_164:0:1364:900_1920x0_80_0_0_88155868bacc863dbb81244f5f004f20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, բանակցություններ
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, բանակցություններ
«Մենք ֆաշիստ չենք». Փաշինյանը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խոսքերը
11:50 24.03.2022 (Թարմացված է: 12:32 24.03.2022) ՀՀ վարչապետն արձագանքեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունելու վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ ՀՀ ընդդիմության քննադատություններին` մասնավորապես նշելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխանություններին քննադատում են հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք ընդունելու համար։
«Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ 1999թ–ի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող եվրոպական խարտիային կողմ քվեարկած ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը հայտարարել էր. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա չպետք է ասենք, որ դրան դեմ ենք, մենք էլ տարածք ունենք և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»։
Փաշինյանը հիշեցրեց, որ հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս երկար տարիներ բանակցել է ԼՂ կարգավորման շուրջ` որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով տարածքային ամբողջականության սկզբունքը։
«Կարծում ենք, որ ԼՂ խնդիրը չի եղել տարածքային խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները` չարհամարհելով բոլոր ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն ասել է իր վերջին հարցազրույցներից մեկում՝ «մենք ֆաշիստ չենք»»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու Հայաստանի պատրաստակամությունը` միաժամանակ արագացնելով սահմանազատման ու սահմանանշման աշխատանքների իրականացումը։