https://arm.sputniknews.ru/20220324/kartsum-em-mi-qani-orum-harcy-klutsvi-qervobjany-rd-ic-hh-hacahatik-artahanelu-masin-40129471.html
Կարծում եմ` մի քանի օրում հարցը կլուծվի. Քերոբյանը` ՌԴ-ից ՀՀ հացահատիկ ներկրելու մասին
Կարծում եմ` մի քանի օրում հարցը կլուծվի. Քերոբյանը` ՌԴ-ից ՀՀ հացահատիկ ներկրելու մասին
Sputnik Արմենիա
Քերոբյանը հնարավոր է համարում, որ ԵԱՏՄ բոլոր երկրների համաձայնության դեպքում փակվեն արտաքին սահմաններն ու ամբողջությամբ բացվի ներքին առևտուրը։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T14:17+0400
2022-03-24T14:17+0400
2022-03-24T14:31+0400
ցորեն
հացահատիկ
ներկրում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/23/23442315_0:87:3099:1830_1920x0_80_0_0_8beb03d63c2e8b95227ddb2786fbb87c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանն առաջարկել է ԵԱՏՄ բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները, այսինքն՝ փակել արտահանումն իրենց երկրներից, որպեսզի մատակարարեն հացահատիկի ամբողջ անհրաժեշտ ծավալը։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Ռուսաստանից հացահատիկի արտահանմանը վերաբերող սահմանափակումներին:Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա։Սահմանափակումը գործելու է ցորենի, մեսլինի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա` մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել փոխադարձ բալանսների հաշվարկ` ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/23/23442315_199:0:2930:2048_1920x0_80_0_0_a8e5e7468a317e2e524792d7f49049ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցորեն, հացահատիկ, ներկրում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, վահան քերոբյան
ցորեն, հացահատիկ, ներկրում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, վահան քերոբյան
Կարծում եմ` մի քանի օրում հարցը կլուծվի. Քերոբյանը` ՌԴ-ից ՀՀ հացահատիկ ներկրելու մասին
14:17 24.03.2022 (Թարմացված է: 14:31 24.03.2022) Քերոբյանը հնարավոր է համարում, որ ԵԱՏՄ բոլոր երկրների համաձայնության դեպքում փակվեն արտաքին սահմաններն ու ամբողջությամբ բացվի ներքին առևտուրը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանն առաջարկել է ԵԱՏՄ բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները, այսինքն՝ փակել արտահանումն իրենց երկրներից, որպեսզի մատակարարեն հացահատիկի ամբողջ անհրաժեշտ ծավալը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Ռուսաստանից հացահատիկի արտահանմանը վերաբերող սահմանափակումներին:
«Եթե բոլոր երկրները համաձայնեն, ապա մենք ԵԱՏՄ-ի մակարդակով արտաքին սահմանները կփակենք, ներքին առևտուրն ամբողջությամբ կբացենք: Ռուսաստանը ռիսկեր է տեսնում, որ կարող է այլ երկրներ մեր մոտից ցորեն տանեն, ցանկանում են, որպեսզի մեր սահմանները փակենք ու իրենք անկաշկանդ ապահովեն անհրաժեշտ ծավալները։ Եթե, օրինակ, որոշ երկրներ, որոնք ցորենի արտահանող են, հրաժարվեն դա անել, ապա մենք հարցը կլուծենք երկկողմ ճանապարհով: Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա։
Սահմանափակումը գործելու է ցորենի, մեսլինի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա` մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
Մարտի 23-ին
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել փոխադարձ բալանսների հաշվարկ` ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։