00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս են խարդախներն այլ մարդկանց անունով վարկ վերցնում կամ այլ առցանց գործարք անում

Ինչպե՞ս են խարդախներն այլ մարդկանց անունով վարկ վերցնում կամ այլ առցանց գործարք անում
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այլ մարդու տվյալներով առցանց գործարքներ անելու մասին։
Բանկային համակարգերով կամ այլ միջոցներով խարդախությունները կարելի է էականորեն խոչընդոտել, եթե մարդիկ իրազեկված լինեն իրենց անձնական տվյալների պաշտպանության մասին։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում սկսված քննարկումները, որ առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության կա։
Հայրապետյանի կարծիքով՝ մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը նաև տվյալները մշակողի վրա է, սխալ է ասել, թե հաճախորդի անձնական տվյալների պաշտպանությունն առաջին հերթին հենց հաճախորդի պատասխանատվությունն է։ Ցանկացած դեպքում մարդկանց տեղեկացվածությունը կարող է խոչընդոտել խարդախություններին, և հակառակը՝ որքան էլ տվյալներ մշակողը պատշաճ աշխատի, եթե մարդն անփույթ լինի իր տվյալների նկատմամբ, կարող է մեծացնել անօրինական միջամտության ռիսկը։
Այս դեպքում Հայրապետյանը բոլորին մեկ ընդհանուր խորհուրդ է տալիս՝ ցանկացած դեպքում պետք չէ որևէ մեկին վստահել սեփական նույնականացման միջոցները՝ գաղտնաբառերը, PIN-կոդերը և այլն։ Լավ կլինի, որ համացանցում կատարվող իրադարձությունները մարդիկ պրոյեկտեն ֆիզիկական իրականության վրա, որովհետև համացանցը կարող է հեռավորության տպավորություն ստեղծել, մարդիկ այդ հեռավորության պատրանքի միջոցով չկողմնորոշվեն, որ իրենցից տվյալ են ուզում․
«Օրինակ՝ եթե փողոցում պատահական անցորդի չեք տրամադրի ձեր անձնագիրը, ապա պետք չէ դա անել համացանցում։ Կամ եթե ֆիզիկական կյանքում ձեր որևէ ընկերոջ կամ ծանոթի անձամբ տրամադրում եք ձեր մասին որևէ տեղեկություն, ապա համացանցում, երբ իրենք ձեզնից լրացուցիչ տվյալ կուզեն, ճիշտ կլինի կապի այլընտրանքային միջոցով համոզվել՝ դա իսկապես ձեր ծանոթն է կամ ձեզ սպասարկող բանկն է այդ տվյալն ուզում, թե ոչ։ Եթե մարդիկ ֆիզիկական կյանքում իրենց տան դուռը բաց չեն թողնի և բանալին չեն կախի դրսում կամ չեն տա ուրիշին, ապա իրենց առցանց տների՝ հարթակների բանալիներն էլ պետք չէ տրամադրել ուրիշներին»,-ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով` նախկինում թվում էր, թե այսպիսի խարդախությունների թիրախ են դառնում տարեցները, բայց իրականում թիրախները կարող են տարբերվել՝ տարեցներից մինչև դեռահասներ, կախված է խարդախության բնույթից ու ոճից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:
Հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:
Նշենք, որ առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:
Լրահոս
0