00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտա Հայաստանին ՇՀԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալը

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի խոչընդոտի ՇՀԿ–ում Հայաստանի դիտորդ դառնալուն
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի դիտորդի կարգավիճակ ստանալու հեռանկարին։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դերը գնալով մեծանում է, և Հայաստանն այդ կառույցի երկրների հետ, բացի Պակիստանից, շատ կարևոր հարաբերություններ ունի։ Այդ կազմակերպությունը կարող է դառնալ մեկ այլ պլատֆորմ, որտեղ մեր երկիրը կարող է իր համագործակցությունը զարգացնել ռազմավարական գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը։
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինն այսօր հայտարարել է, որ անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:
«Հայաստանը տվյալ կառույցում այսօր էլ ունի երկխոսող գործընկերոջ կարգավիճակ, բայց մեկ կարգ բարձրանալով և դիտորդի կարգավիճակ ստանալով` ընդգծվում է այն քաղաքական կամքը, որը նպաստում է Հայաստանի դերակատարության բարձրացմանը։ Փաստորեն կարևոր քայլ է կատարվում այդ կազմակերպությունում ինտեգրվելու ճանապարհին»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանի դիտարկմամբ` միջազգային ասպարեզում ՇՀԿ–ի դերն ավելի է մեծացել որպես անվտանգության երաշխավոր, նրա ուշադրության կենտրոնում է նաև Կենտրոնական Ասիան, որն այդքան էլ հեռու չէ մեր տարածաշրջանից, հետևաբար Հայաստանի կարգավիճակի բարձրացումը հնարավորություն կտա ավելի մեծ դեր խաղալ համապարփակ անվտանգության ապահովման առումով, բացի դրանից, կազմակերպության ներսում գործում են տնտեսական համագործակցության տարաբնույթ հարթակներ, որոնք նույնպես կարող են օգտակար լինել Հայաստանի համար։
Անդրադառնալով ՇՀԿ–ի գլխավոր քարտուղար Չժան Մինի դիտարկմանը, որ անդամակցության ձգտող երկրները չպետք է երկկողմ հակասությունները բերեն կազմակերպություն, Սահակյանն ընդգծեց, որ հայ–ադրբեջանական հարաբերությունները չեն կարող լուրջ խոչընդոտ հանդիսանալ, քանի որ երկու երկրները տևական ժամանակ այնտեղ ունեն երկխոսող գործընկերոջ կարգավիճակ` մասնակցելով գրեթե բոլոր գործընթացներին։ Սահակյանը հիշեցրեց նաև Հնդկաստանի ու Պակիստանի հակասությունների մասին, որոնք սակայն չեն խանգարել այդ երկրների անդամակցությանը ՇՀԿ–ին։
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետևաբար Հայաստանին ձեռնտու չէ հիմնախնդիրը տանել նաև Շանհայի կազմակերպություն։ Այդուհանդերձ պետք է նշել, որ երբ 2020 թվականին տեղի ունեցան բախումներ նույն Հնդկաստանի ու Պակիստանի միջև, նշված կառույցի ակտիվ մասնակցությամբ և ՌԴ–ի միջնորդական համագործակցությամբ հակասությունները հարթվեցին, հետևաբար կազմակերպությունը կարող է նաև դրական դերակատարում ունենալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանի կարծիքով` եթե Հայաստանը դառնա լիիրավ անդամ, իհարկե դա մեր երկրի ձայնն ավելի բարձր լսելի կդարձնի ՇՀԿ–ում, բայց դրա համար անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ հանդես գալ նախաձեռնողականությամբ, ցուցաբերել ակտիվություն, ներկայացնել առաջարկություններ, այլապես ցանկացած կարգավիճակի պարագայում ոչինչ չի փոխվի։
Նրա պնդմամբ` տարածաշրջանային մեգանախագծերին պատրաստվելու համար Հայաստանը պետք է կատարի հստակ ուսումնասիրություններ, մշակի ռազմավարական ճանապարհային քարտեզ և հատ–հատ զբաղվի կարևոր ծրագրերով։
Հիշեցնենք` Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրը ստորագրվել Է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը:
Լրահոս
0