https://arm.sputniknews.ru/20220324/arcakhy-snucvogh-gazatari-vra-pakan-teghadrelu-pastvov-qrgvorts-e-harucvel-ah-aats-40147214.html
Արցախը սնուցող գազատարի վրա փական տեղադրելու փաստով քրգործ է հարուցվել. ԱՀ ԱԱԾ
Արցախը սնուցող գազատարի վրա փական տեղադրելու փաստով քրգործ է հարուցվել. ԱՀ ԱԱԾ
Sputnik Արմենիա
Մարտի 8–ին գազատարը պայթեցնելու դեպքի առնչությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հարուցել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T19:21+0400
2022-03-24T19:21+0400
2022-03-24T19:24+0400
արցախի աած
գազ
գազատար
վթար
ադրբեջան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:28:1601:928_1920x0_80_0_0_754947299c47b00acba5b41c424a78bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն` կապված Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի վրա փական տեղադրելու ու Արցախի գազամատակարարումը դադարեցնելու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը հանցագործության մասին։Դրանում նշված է, որ գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում են, որ գազատարի այդ հատվածում ադրբեջանցիները փական են տեղադրել:Նշենք, որ մարտի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարը պայթեցնելու դեպքի առնչությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հարուցել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:0:1303:977_1920x0_80_0_0_e345355cf24dc6fc2d408c97349e0f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի աած, գազ, գազատար, վթար, ադրբեջան, քրեական գործ
արցախի աած, գազ, գազատար, վթար, ադրբեջան, քրեական գործ
Արցախը սնուցող գազատարի վրա փական տեղադրելու փաստով քրգործ է հարուցվել. ԱՀ ԱԱԾ
19:21 24.03.2022 (Թարմացված է: 19:24 24.03.2022) Մարտի 8–ին գազատարը պայթեցնելու դեպքի առնչությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հարուցել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա)։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արցախի ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն` կապված Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի վրա փական տեղադրելու ու Արցախի գազամատակարարումը դադարեցնելու հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը հանցագործության մասին։
Դրանում նշված է, որ գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում են, որ գազատարի այդ հատվածում ադրբեջանցիները փական են տեղադրել:
Նշենք, որ մարտի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարը պայթեցնելու դեպքի առնչությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հարուցել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:
Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Այսօր` մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։