https://arm.sputniknews.ru/20220324/anynduneli-en-rusatjacutjan-aghaghakvogh-erevujtnery-hajastan-khmbakcutjun-40125764.html
Անընդունելի են ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» խմբակցություն
Անընդունելի են ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» խմբակցություն
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին և նշել, որ պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T13:19+0400
2022-03-24T13:19+0400
2022-03-24T13:37+0400
«հայաստան» դաշինք
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն անընդունելի և խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» խմբակցությունը` անդրադառնալով Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։«Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին»,–ասվում է հայտարարության մեջ։Ուկրաինացի զինվորականներին բրիտանացի հրահանգիչներ են սովորեցրել. հավաստագիր է հայտնաբերվելՄիաժամանակ, խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը, ըստ խմբակցության, անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:Բացի այդ, նշվում է, որ «Հայաստանը» կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության և պատերազմի:Խմբակցությունը լիահույս է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ և անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով: Միաժամանակ, Հայաստանի իշխանություններից պահանջում են անել ամեն հնարավորն Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց և երեխաներին աջակցելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու ուղղությամբ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, ռուսաստան, ուկրաինա
«հայաստան» դաշինք, ռուսաստան, ուկրաինա
Անընդունելի են ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» խմբակցություն
13:19 24.03.2022 (Թարմացված է: 13:37 24.03.2022) «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին և նշել, որ պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն անընդունելի և խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում։ Նման
հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» խմբակցությունը` անդրադառնալով Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։
«Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին»,–ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը, ըստ խմբակցության, անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:
Բացի այդ, նշվում է, որ «Հայաստանը» կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության և պատերազմի:
«Քաղաքական և հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի»։ Դրա հետևանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի»,–ասվում է հայտարարության մեջ։
Խմբակցությունը լիահույս է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ և անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով: Միաժամանակ, Հայաստանի իշխանություններից պահանջում են անել ամեն հնարավորն Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց և երեխաներին աջակցելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։