https://arm.sputniknews.ru/20220324/amn-n-tsragrel-er-chgrancvats-deghamijvocner-pvordzarkel-ukrainaci-zinvvorakanneri-vra-rd-pn-40119525.html
ԱՄՆ-ն ծրագրել էր չգրանցված դեղամիջոցներ փորձարկել ուկրաինացի զինվորականների վրա. ՌԴ ՊՆ
ԱՄՆ-ն ծրագրել էր չգրանցված դեղամիջոցներ փորձարկել ուկրաինացի զինվորականների վրա. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր փաստեր է ներկայացրել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանն ԱՄՆ-ի մասնակցության մասին: 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T12:21+0400
2022-03-24T12:21+0400
2022-03-24T12:52+0400
իգոր կոնաշենկով
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
պենտագոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_0:0:1620:912_1920x0_80_0_0_4f94b33b0e6a157b5fb02326368be5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանն ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության մասնակցության նոր փաստեր են հայտնի դարձել: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս ՌԴ պաշտպանության նախարարությունը կներկայացնի փաստաթղթերի բնօրինակները, որոնք ցույց են տալիս, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը մշակվել ու հաստատվել է հենց Պենտագոնում:Գեներալը նաև հայտնել է, որ Պենտագոնի փորձարկումները չեն սահմանափակվել վտանգավոր վարակների մշակմամբ: Մասնավորապես, ամերիկյան ՊՆ-ի հետ համագործակցող դեղագործական ընկերությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ մշակել է չգրանցված բժշկական պատրաստուկների փորձարկումներն ուկրաինացի զինծառայողների վրա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_93:0:1533:1080_1920x0_80_0_0_e066769c64ae6a718bf901fe3897aee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ, պենտագոն
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, պատերազմ, պենտագոն
ԱՄՆ-ն ծրագրել էր չգրանցված դեղամիջոցներ փորձարկել ուկրաինացի զինվորականների վրա. ՌԴ ՊՆ
12:21 24.03.2022 (Թարմացված է: 12:52 24.03.2022) ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր փաստեր է ներկայացրել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանն ԱՄՆ-ի մասնակցության մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանն ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության մասնակցության նոր փաստեր են հայտնի դարձել: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական զորքերի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության փորձագետների կողմից փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նոր փաստեր, որոնք ապացուցում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության անմիջական մասնակցությունն Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը», - ասել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս ՌԴ պաշտպանության նախարարությունը կներկայացնի փաստաթղթերի բնօրինակները, որոնք ցույց են տալիս, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը մշակվել ու հաստատվել է հենց Պենտագոնում:
«Այս նախագծի հիմնական նպատակը Ուկրաինայի համար էնդեմիկ վտանգավոր վարակների մոլեկուլյար անալիզի անցկացումն էր։ Այդ աշխատանքը նախատեսում էր պաթոգենի նմուշառում անասունների հին գերեզմանատներում՝ սիբիրյան խոցի նոր մանրէահիմքեր ստանալու նպատակով»,-ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նաև հայտնել է, որ Պենտագոնի փորձարկումները չեն սահմանափակվել վտանգավոր վարակների մշակմամբ: Մասնավորապես, ամերիկյան ՊՆ-ի հետ համագործակցող դեղագործական ընկերությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ մշակել է չգրանցված բժշկական պատրաստուկների փորձարկումներն ուկրաինացի զինծառայողների վրա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։