https://arm.sputniknews.ru/20220324/amn-n-mtadir-e-minchev-100-hazar-pakhstakani-yndunel-ukrainajic-zlm-40138395.html
ԱՄՆ-ն մտադիր է մինչև 100 հազար փախստականի ընդունել Ուկրաինայից. ԶԼՄ
ԱՄՆ-ն մտադիր է մինչև 100 հազար փախստականի ընդունել Ուկրաինայից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում են, որ ուկրաինացիների մեծ մասը կնախընտրեն մնալ Եվրոպայում։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T17:02+0400
2022-03-24T17:02+0400
2022-03-24T17:12+0400
ամն
ուկրաինա
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38876961_0:0:3271:1841_1920x0_80_0_0_bcbc75b921d9229054e36cb49ddc3d92.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի -Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է մինչև 100 հազար փախստականի ընդունել Ուկրաինայից: Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:Հեռուստաալիքը պնդում է, որ այդ տեղեկությունը պաշտոնապես կհրապարակվի այսօր։Ամերիկյան իշխանությունները նախապատվությունը կտան այն ուկրաինացիներին, որոնք հարազատներ ունեն ԱՄՆ–ում։«Պաշտոնյաները ենթադրում են, որ ուկրաինացիների մեծ մասը կնախընտրի մնալ Եվրոպայում, իրենց ընտանիքների և տների կողքին», - հավելել է հեռուստաալիքը:Նշվում է, որ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր երկրից հեռացել է շուրջ չորս միլիոն մարդ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ են հասել ընդամենը 700–ը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38876961_246:0:2977:2048_1920x0_80_0_0_4cd2914540908a8063a7b26c61340140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, փախստական
ԱՄՆ-ն մտադիր է մինչև 100 հազար փախստականի ընդունել Ուկրաինայից. ԶԼՄ
17:02 24.03.2022 (Թարմացված է: 17:12 24.03.2022) Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում են, որ ուկրաինացիների մեծ մասը կնախընտրեն մնալ Եվրոպայում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի -Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է մինչև 100 հազար փախստականի ընդունել Ուկրաինայից: Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հեռուստաալիքը պնդում է, որ այդ տեղեկությունը պաշտոնապես կհրապարակվի այսօր։
Ամերիկյան իշխանությունները նախապատվությունը կտան այն ուկրաինացիներին, որոնք հարազատներ ունեն ԱՄՆ–ում։
«Պաշտոնյաները ենթադրում են, որ ուկրաինացիների մեծ մասը կնախընտրի մնալ Եվրոպայում, իրենց ընտանիքների և տների կողքին», - հավելել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր երկրից հեռացել է շուրջ չորս միլիոն մարդ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ են հասել ընդամենը 700–ը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։