https://arm.sputniknews.ru/20220324/adrbejani-zun-parukh-gjughi-ughghutjamb-khakhtel-e-shpman-gitsy-40139253.html
Ադրբեջանի ԶՈւ–ն Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը
Ադրբեջանի ԶՈւ–ն Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը
Sputnik Արմենիա
Այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T17:23+0400
2022-03-24T17:23+0400
2022-03-24T17:32+0400
արցախ
ադրբեջան
էվակուացիա
խրամորթ
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39146226_0:370:960:910_1920x0_80_0_0_e018a1cabe9c22d69d26976f0ca1b77a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Տեղեկատվական շտաբը հորդորում է բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը։Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։Մարտի 11–ին Ադրբեջանի զինուժը ականանետ էր կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:Մարտի 15-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։
ադրբեջան
խրամորթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39146226_0:280:960:1000_1920x0_80_0_0_68bf91059c41e5699bc99fa06296d200.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, էվակուացիա, խրամորթ, խաղաղապահ
արցախ, ադրբեջան, էվակուացիա, խրամորթ, խաղաղապահ
Ադրբեջանի ԶՈւ–ն Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը
17:23 24.03.2022 (Թարմացված է: 17:32 24.03.2022) Այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»:
Տեղեկատվական շտաբը հորդորում է բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:
Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը։
Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում
բեկորային վնասվածք էր ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։
Մարտի 11–ին Ադրբեջանի զինուժը
ականանետ էր կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Մարտի 15-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես
այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։