00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ է գործուղվել Հունգարիա

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ԱԳՆ ներկայացուցիչը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, ՀՀ քաղաքացիներին տրամադրել հյուպատոսական աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրամանով ԱԳՆ ներկայացուցիչ է գործուղվել Հունգարիա։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«ԱԳՆ ներկայացուցիչը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն»,– Facebook–ում գրել է Հունանյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան:
«Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից»,–եզրափակել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։
Լրահոս
0