https://arm.sputniknews.ru/20220323/nakhakrtarannerum-verapatrastumneri-sharunakakan-tsragir-klini-inch-harc-e-da-lutselu-40082408.html
Նախակրթարաններում վերապատրաստումների շարունակական ծրագիր կլինի. ի՞նչ հարց է դա լուծելու
Նախակրթարաններում վերապատրաստումների շարունակական ծրագիր կլինի. ի՞նչ հարց է դա լուծելու
Sputnik Արմենիա
Նախարարությունն առաջին անգամ է ներդնում վերապատրաստումների ծրագիր, որտեղ ընդգրկված կլինեն նաև ներառական կրթությանն ուղղված մոդուլներ։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T15:14+0400
2022-03-23T15:14+0400
2022-03-23T15:26+0400
մանկապարտեզ
նախակրթարան
բռնություն
օրենք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/71/16687185_20:0:982:541_1920x0_80_0_0_ff093ed5ccec82109a4c561975f4d1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախադպրոցական հաստատություններում բռնության դեպքերը կապում է համակարգում մասնագիտական զարգացման քաղաքականության հետ։ Այս մասին նա հայտնեց ՀՀ ազգային ժողովում` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։Նշենք` ԱԺ–ում քննարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։Նրա խոսքով` մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգն էլ թույլ կտա, որպեսզի համապատասխան մասնագիտացված կառույցներն էլ սերտ աշխատեն նախադպրոցական հաստատությունների հետ։ Փոխնախարարի պնդմամբ` սա պետք է շարունակական լինի։Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում տեսախցիկների տեղադրմանը Անդրեասյանը շեշտեց, որ հարցը քննարկման կարիք ունի երեխայի իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։Երեխային բռնության ենթարկելու գործով դայակին կալանավորելու միջնորդությունը մերժվել էՀիշեցնենք` դեռ փետրվարին ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Ու․-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։Նշենք, որ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/71/16687185_140:0:861:541_1920x0_80_0_0_e69a36392be494cb1abc9b1d935d2b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, նախակրթարան, բռնություն, օրենք, աժ (ազգային ժողով)
մանկապարտեզ, նախակրթարան, բռնություն, օրենք, աժ (ազգային ժողով)
Նախակրթարաններում վերապատրաստումների շարունակական ծրագիր կլինի. ի՞նչ հարց է դա լուծելու
15:14 23.03.2022 (Թարմացված է: 15:26 23.03.2022) Նախարարությունն առաջին անգամ է ներդնում վերապատրաստումների ծրագիր, որտեղ ընդգրկված կլինեն նաև ներառական կրթությանն ուղղված մոդուլներ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախադպրոցական հաստատություններում բռնության դեպքերը կապում է համակարգում մասնագիտական զարգացման քաղաքականության հետ։ Այս մասին նա հայտնեց ՀՀ ազգային ժողովում` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։
Նշենք` ԱԺ–ում քննարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Վերջերս երեխաների հանդեպ բռնության մտահոգիչ դեպքեր էին արձանագրվել և ոչ միշտ է, որ դրանք լուսաբանվում են։ Մենք առաջին անգամ ենք ներդնում պետության կողմից պարբերաբար վերապատրաստումների բաղադրիչ, որը պետք է նաև ֆինանսավորվի։ Այս տեսանկյունից` վերապատրաստման ծրագիրը ներառում է ինչպես ներառական կրթության, այնպես էլ առանձնահատուկ բռնության կանխարգելմանն ուղղված մոդուլներ»,– ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգն էլ թույլ կտա, որպեսզի համապատասխան մասնագիտացված կառույցներն էլ սերտ աշխատեն նախադպրոցական հաստատությունների հետ։ Փոխնախարարի պնդմամբ` սա պետք է շարունակական լինի։
Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում տեսախցիկների տեղադրմանը Անդրեասյանը շեշտեց, որ հարցը քննարկման կարիք ունի երեխայի իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։
Հիշեցնենք` դեռ փետրվարին ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Ու․-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։
Նշենք, որ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։
Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։