00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:45
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում Ռուսաստանի ռազմական գործողությանը. հարցում

© Sputnik / Pavel Lisitsyn / Անցնել մեդիապահոցАктивисты на площади Труда в Екатеринбурге у пункта сбора гуманитарной помощи для эвакуированных жителей Донбасс
Активисты на площади Труда в Екатеринбурге у пункта сбора гуманитарной помощи для эвакуированных жителей Донбасс - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Բաժանորդագրվել
ՀԿՈւՀԿ–ը հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն ու ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ռուսաստանցիների շրջանում շարունակում է աճել Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիային ուղղված ռազմական գործողությանը աջակցողների թիվը: Հասարակությունը սկսել է քննարկել հակառուսական պատժամիջոցների հետևանքների հաղթահարման հեռանկարները։ Միաժամանակ նվազում է բողոքողների թիվը։ Այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած վերջին հարցման արդյունքները։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն անցկացնելու որոշմանն «ավելի շուտ աջակցում է» Ռուսաստանի քաղաքացիների 74 տոկոսը, փետրվարի 25-ի համեմատ աջակցողների քանակն աճել է 9 կետով: «Ավելի շուտ չի աջակցում» 17 տոկոսը (8 կետով պակաս, քան փետրվարի 25-ին): Եվս 9%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Ռազմական հատուկ գործողության նպատակների մասին պատկերացումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ձևավորվել ու անփոփոխ է մնում` Ռուսաստանին պաշտպանել, Ուկրաինային զինաթափել և թույլ չտալ, որ նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայվեն (հարցվածների 46%-ը)։ Բացի այդ, մարդիկ համարում են, որ նպատակը Ուկրաինայի քաղաքական կուրսը փոխելն է, նացիստներից մաքրելը (19 տոկոս), Դոնբասի բնակչությանը պաշտպանելը (17 տոկոս)։ Հարցման մասնակիցների 5 տոկոսը կարծում է, որ ռազմական հատուկ գործողության նպատակն է օկուպացնել Ուկրաինան ու միացնել Ռուսաստանին:

Հակառուսական պատժամիջոցներ ու բողոքի տրամադրություններ

Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի կառավարության` տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների իրագործումն ավելի շուտ թույլ կտա նվազեցնել պատժամիջոցների բացասական հետևանքները: Գրեթե մեկ քառորդը կարծում է, որ ավելի շուտ թույլ չի տա։ Քաղաքացիների 15%-ը դժվարացել է պատասխանել։
Ռուսաստանցիների մեծ մասը (85%) հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի բողոքի զանգվածային ելույթներին, եթե դրանք տեղի ունենան իրենց տարածաշրջանում: Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին պատրաստ է մասնակցել նման ակցիաների։ Ընթացիկ տարվա հունվարին բողոքի ակցիաներին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել հարցման մասնակիցների 17 տոկոսը:
Ռուսաստանցիների 18 տոկոսը կարծում է, որ այժմ իրենց բնակավայրում հնարավոր են զանգվածային բողոքի ակցիաներ, երեք քառորդը (75 տոկոս) կարծում է, որ բողոքի զանգվածային ակցիաների հավանականությունը քիչ է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։
Լրահոս
0