https://arm.sputniknews.ru/20220323/hraparakajin-petq-e-amen-inch-khvosenq-suren-papikjany-nerqin-handi-masin-40097575.html
Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք. Սուրեն Պապիկյանը` Ներքին Հանդի մասին
Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք. Սուրեն Պապիկյանը` Ներքին Հանդի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարն անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Ներքին Հանդի թեմային։ Նա նշեց, որ ամաչում է` քննարկում են բաներ, որ պետք է համատեղ... 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T19:07+0400
2022-03-23T19:07+0400
2022-03-23T19:07+0400
սուրեն պապիկյան
ներքին հանդ
սյունիք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcc27ac532d1998b6529ea106d828f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Ներքին Հանդի թեմային` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ադրբեջանական ԶՈւ–ն զբաղեցրել մեր տարածքը, և ինչու ենք այս մասին իմանում գյուղացիներից, որոնք էլ նկատել են տեղաշարժի մասին և ինչպե՞ս ենք պատրաստվում անվտանգությունը հսկել։Ի պատասխան Պապիկյանը նշեց, թե ո՞վ է ասում, որ ՊՆ–ն տեղյակ չէր այդ մասին, տեղյակ չէր մեր զբաղեցրած դիրքերի մասին։Նա հավելեց` ամաչում է, որ քննարկում են բաներ, որ պետք է համատեղ ուժերով բացառեն, այլ ոչ թե գետնին հավասարեցնենք սեփական զինվորին ու նրա սխրանքը։ Նախարարի խոսքով` զինվորին հարգելու համար պետք է բանակի համար որոշակի զսպվածություն ցուցաբերեն։Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք այնտեղ անցակետ է տեղադրվում` Պապիկյանը պատասխանեց, որ անցակետը Ներքին Հանդ չի տանում, այլ ճանապարհի վերահսկողության համար է. «Ես եղել եմ Ներքին Հանդում, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի մասին է խոսքը։ Որևէ մեկի համար համայնք մտնելը խնդիր չէ` վստահեցնում եմ»։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 21-ին ևս մեկ անգամ հերքել էր ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը։Գերատեսչությունը հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։Նշենք, որ դեռ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Ներքին Հանդ` տեղում ծանոթացել իրավիճակին։
ներքին հանդ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_158:0:1578:1065_1920x0_80_0_0_fd9b38a1606446c5d303b1a6b08066c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, ներքին հանդ, սյունիք, աժ (ազգային ժողով)
սուրեն պապիկյան, ներքին հանդ, սյունիք, աժ (ազգային ժողով)
Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք. Սուրեն Պապիկյանը` Ներքին Հանդի մասին
Պաշտպանության նախարարն անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Ներքին Հանդի թեմային։ Նա նշեց, որ ամաչում է` քննարկում են բաներ, որ պետք է համատեղ ուժերով բացառեն:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Ներքին Հանդի թեմային` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ադրբեջանական ԶՈւ–ն զբաղեցրել մեր տարածքը, և ինչու ենք այս մասին իմանում գյուղացիներից, որոնք էլ նկատել են տեղաշարժի մասին և ինչպե՞ս ենք պատրաստվում անվտանգությունը հսկել։
Ի պատասխան Պապիկյանը նշեց, թե ո՞վ է ասում, որ ՊՆ–ն տեղյակ չէր այդ մասին, տեղյակ չէր մեր զբաղեցրած դիրքերի մասին։
«Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք։ Սա սովորական կեղծիք է, որ գյուղացիներից ենք իմացել այդ տեղաշարժի մասին։ Հրապարակային պետք է նշենք, թե որտե՞ղ են մեր դիրքերը։ Վերջապես մենք պետք է հանրային գիտակցություն ունենանք, որ ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքական նպատակներով օգտագործել»,–ասաց Պապիկյանը։
Նա հավելեց` ամաչում է, որ քննարկում են բաներ, որ պետք է համատեղ ուժերով բացառեն, այլ ոչ թե գետնին հավասարեցնենք սեփական զինվորին ու նրա սխրանքը։ Նախարարի խոսքով` զինվորին հարգելու համար պետք է բանակի համար որոշակի զսպվածություն ցուցաբերեն։
Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք այնտեղ անցակետ է տեղադրվում` Պապիկյանը պատասխանեց, որ անցակետը Ներքին Հանդ չի տանում, այլ ճանապարհի վերահսկողության համար է. «Ես եղել եմ Ներքին Հանդում, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի մասին է խոսքը։ Որևէ մեկի համար համայնք մտնելը խնդիր չէ` վստահեցնում եմ»։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը
մարտի 21-ին ևս մեկ անգամ հերքել էր ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը։
Գերատեսչությունը հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։
Նշենք, որ դեռ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ
Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։