00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենադարձության ալիքը. ինչպես են Ուկրաինայի իրադարձությունները հայերին տուն վերադարձնում

© Sputnik / Asatur YesayantsՕդանավակայան
Օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների թվում քիչ չեն ազգությամբ հայերը, որոնց համար մեր երկիր տեղափոխվելն ավելին է, քան պարզապես բիզնեսի տեղափոխում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը պահանջված ուղղություն է դարձել Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների, այդ թվում նաև այդ երկրներից ազգությամբ հայերի շրջանում սեփական բիզնեսը տեղափոխելու և զարգացնելու համար։ Այդ մասին է վկայում նաև վիճակագրությունը։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի821 քաղաքացի Հայաստանում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր ու 224-ը՝ որպես իրավաբանական անձ:
Եթե օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստան տեղափոխվելը միայն բիզնես նպատակ է հետապնդում, ապա մեր հայրենակիցների համար դա նաև պատմական հայրենիք վերադառնալու և հաստատվելու հնարավորություն է:

Ի՞նչ են մտածում հայրենադարձները

Հայաստանում զանգվածային տեղափոխության ալիքի ժամանակ եկած Ռուսաստանի քաղաքացի Աննան (անունը փոխվել է) իրեն դեռ հայրենադարձ չի համարում։ Աղջիկը ծնվել է Ռուսաստանում, Հայաստանում երկրորդ անգամ է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Աննան նշեց, որ կփորձի գտնել իրեն նախնիների հայրենիքում, եթե ամեն ինչ ստացվի, կմնա։
Երևանի անշարժ գույքի շուկայում վարձավճարներն ավելացել են. ի՞նչ միտումներ կան ոլորտում
Մեր մյուս զրուցակիցը՝ Լիլիթը, ծնվել է Գյումրիում։ 90-ականներին ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան։ Մոսկվայում ավարտել է դպրոցն ու բուհը Հասարակայնության հետ կապեր, հաղորդակցություն, մարկետինգ մասնագիտությամբ։ Օրերս է Հայաստան եկել։
«Աշխատում եմ միջազգային ընկերությունների հետ, այս բոլոր իրադարձությունների ֆոնին իմ գործունեությունը Մոսկվայում անհնար է դարձել։ Այդ պատճառով որոշեցի տեղափոխվել Հայաստան, առավել ևս, որ այստեղ կարող եմ հեռակա աշխատել»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գրավում է այն հանգամանքով, որ այստեղից կարելի է հեռավար աշխատել, լավ ինտերնետ կա, բացի այդ՝ երկրում անվտանգ է, մարդիկ էլ ռուսերեն հսկանում են։ Լիլիթն այժմ պատրաստվում է հաստատվել Գյումրիում։ Նա վստահ է, որ Հայաստանը պետք է օգուտ քաղի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսքից։ Լիլիթը նշեց, որ քաղաքացիների այս կատեգորիան Հայաստանում նոր որակ է ստեղծում և կարող է ազդել կյանքի տարբեր ոլորտների վրա:

Ովքե՞ր են գալիս

Repat Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայում օտարերկրացիների մեծ մասը գալիս է բիզնես-ռելոկացիայի նպատակով: Հայտերի թիվը հատկապես աճել է աշխարհաքաղաքական ցնցումների և տնտեսական պատժամիջոցների ֆոնին։
«Հայտերի ընդհանուր թիվն աճել է, հատուկ ակտիվություն են ցուցաբերում Ռուսաստանի քաղաքացիները, որոշ չափով՝ գործարարները Բելառուսից, ավելի քիչ՝ Ուկրաինայից։ Հայտերի մեծ մասը մեր հիմնադրամին գալիս է էթնիկ հայերից», - ասաց Մարաշլյանը։
Քանի որ Ռուսաստանում աշխատանքի պայմանները փոխվել են (հատկապես արևմտյան հաճախորդների հետ), Հայաստանն ընդգրկվել է այն ուղղությունների ցանկում, ուր կարելի է արտագաղթել գոնե ժամանակավոր։
Մարաշլյանը նաև կարծում է, որ Հայաստանում կան բոլոր նախադրյալներն օտարերկրյա բիզնեսի ու մասնագետների ռելոկացիայի համար: Մի կողմից երկիրը ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից՝ պատժամիջոցների մասով և այլ հարցերով Արևմուտքի հետ խնդիրներ չկան։
Ռիսկերի թվում նա նշեց ներհոսքի ֆոնին առաջացած անհավասարակշռությունը, ինչպես դա տեղի է ունեցել անշարժ գույքի շուկայի հետ (գները կտրուկ աճել են, - խմբ.)։ Մաշալյանը կարծում է, որ պետությունը պետք է համակարգային լուծում տա այդ հարցին։ Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է պարզեցնի փաստաթղթերի հետ կապված գործընթացները, տեղեկատվական կենտրոններ բացի, որտեղ քաղաքացիները կարող են դիմել ու անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ:
Ռուսական բիզնեսը հայ արտադրողից ուզում է ամեն ինչ` տոմատից մինչև շոկոլադ. ի՞նչ է պետք անել
Մարաշլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն աջակցում է ոչ միայն էթնիկ հայերին, այև օտարերկրյա քաղաքացիներին՝ խորհուրդներով օգնելով նրանց: Մեծամասնությունն առաջին հերթին հետաքրքրվում է տեղափոխման ու բիզնեսի բացման հարցերով՝ ինչպես մատչելի գնով բնակարան գտնել, ընկերություն գրանցել, բանկային հաշիվներ բացել, այնուհետև հաջորդում են այլ երկրների երեխաների համար ռուսական դպրոցների հասանելիության հարցերը և այլն:

Իսկ հայրենադարձնե՞րը

Դեռ 2020 թվականին Repat Armenia հիմնադրամը հայրենադարձների համար գործարկել է Armenia Works 4U ծրագիրը, որը գործել է միայն լիբանանահայերի համար: Ծրագրի 23 շահառուներից 19-ը հայրենադարձվել են Հայաստան, 18-ն արդեն աշխատանք են գտել $500-ից մինչև $600 միջին աշխատավարձով:
Այս տարի, վերջին իրադարձությունների ֆոնին, հիմնադրամը ծրագիր է գործարկել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի հայերի համար։ Այժմ մասնագետներն ապագա հայրենադարձների տասնյակ հայտեր են քննարկում։
«Այս փուլում մենք նախատեսում ենք ընտրել ու հայրենադարձության աջակցության հատուկ փաթեթ տրամադրել մեր 40 հայրենակիցների։ Սակայն հաշվի առնելով հայտերի քանակը՝ ծրագիրը կարող է ընդլայնվել», - ասաց Մարաշլյանը։
Ծրագիրը հարմար է աշխատանք փնտրողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր արդեն աշխատում են և Հայաստանից հեռավար աշխատելու հնարավորություն ունեն։ Ծրագիրը ներառում է նաև ադապտացում լեզվին: Ծրագրի շահառուներին ինքնաթիռի տոմսի համար վճարում են (մինչև 145 հազար դրամ՝ շուրջ 350 դոլար), սուբսիդավորում են բնակարանի վարձը (1-3 ամիս, 100 հազարական դրամ, ինչպես նաև սովորեցնում են լեզուն:
«Ո՛չ տարիքային, ո՛չ էլ սեռային սահմանափակում չկա։ Մենք նայում ենք առանցքային չափորոշիչներին՝ որքանով են մարդկանց փորձն ու գիտելիքները համապատասխանում աշխատաշուկայի պահանջարկին, քանի որ այն իր սահմանափակումներն ունի և որքանով է քաղաքացին ուզում և պատրաստ հայրենադարձության»,-ասաց Մարաշլյանը։
Ծրագրին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև Հայաստանում ծնվածները, եթե նրանք առնվազն 5 տարի չեն ապրել պատմական հայրենիքում։ Գլխավոր պահանջներից է՝ ճկուն լինել Հայաստան տեղափոխվելու ու հարմարվելու հարցում։
Լրահոս
0