00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է գազի դիմաց ռուբլով վճարել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը
Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը հայտարարեց, որ չի կարող խոստանալ, որ այդ հարցը լուծում կստանա, քանի որ կան օբյեկտիվ պատճառներ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հատարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները։ Բնական է, որ երկրները նախևառաջ առաջարկներ են ներկայացնում, որ այդ հարցին զուգահեռ` լուծվեն նաև ներմուծման դիմաց ամենախոշոր արտարժույթարտահանող գործիքների հարցը»,– ասաց Գրիգորյանը։
Այդուհանդերձ, ՀՀ փոխվարչապետը հայտարարեց, որ չի կարող խոստանալ, որ այդ հարցը լուծում կստանա, քանի որ կան օբյեկտիվ պատճառներ։
Հիշեցնենք` Հայաստանն այժմ ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց ՀՀ սահմանին 165 դոլար է վճարում։ ՌԴ–ն այս տարվա համար սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել սպառողներին մատակարարվող վառելիքի սակագները վերանայելու վերաբերյալ։ Հանձնաժողովի որոշմամբ` ս.թ. ապրիլի 1-ից ՀՀ սպառողների համար գազը կթանկանա, բացառությամբ անապահով խավի։
ՀԾԿՀ–ի որոշմամբ` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ–ի դիմաց` 100 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։
Բնակչությանը մնացած հատվածի համար գազի 1 խմ–ը կթանկանա 4․7 դրամով՝ ներկայիս 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։
Որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային պառողների պես` 1 խմ–ը 143.7 դրամ սակագնով։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց գազը, լույսն ու ջուրը չթանկացնելու` Փաշինյանի խոստումները
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ–ի համար 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ–երը ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143.7 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավել սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ՝ այսօրվա փոխարժեքով)։
Համեմատության համար նշենք, որ այս խոշոր սպառողների համար նախկինում մինչև 10 000 խորանարդ մետր գազի համար գործում էր 139 դրամ/1 խմ սակագին, 10 000 խմ–ից ավել սպառած յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց` 255.91 դոլարին համարժեք դրամ։
Լրահոս
0