00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «Կինդեր սյուրպրիզ» շոկոլադի դեֆիցիտ չկա

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցԽանութ
Խանութ - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Խանութ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի մի քանի խոշոր սուպերմարկետներում «Կինդեր սյուրպրիզ» շոկոլադ չկա։ Լուրեր կային, որ դա կապված է Լարսի անցակետի փակ լինելու հետ։ Տեղեկությունը ճշտելու համար Sputnik Արմենիան դիմեց ներմուծող ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանում «Կինդեր սյուրպրիզ» շոկոլադի դեֆիցիտ չկա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Դերժավա» ընկերությունների խմբի մարքեթինգի բաժնի ղեկավար Լուսինե Սաթամյանը։ Նա նշեց, որ «Դերժավա» ընկերությունների խումբը, որը 50–ից ավելի բրենդներ է ներկրում Հայաստան, դրանցից ոչ մեկի հետ կապված ներմուծման խնդիր չունի։
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ մի քանի խոշոր սուպարմարկետներում «Կինդեր Սյուրպրիզ» շոկոլադ չկա, և դա կապված է Լարսի անցակետի փակ լինելու հետ։
«Մեր կողմից ներմուծվող ապրանքների հետ կապված խնդիր չունենք։ Եթե մեկ–երկու պրոդուկտ որևէ խանութում պակասում է, ապա դա կարող է կապված լինել Լարսի փակ լինելու հետ, ինչին որ մյուս ներմուծողները ևս բախվում են ձմռան ամիսներին։ Բայց այժմ մեր պահեստներում ոչ մի խնդիր, առավել ևս որևէ ապրանքի դեֆիցիտ չկա»,–ասաց Սաթամյանը։
Նրա խոսքով`ներմուծման գործընթացը բնականոն շարունակվում է, պատվերները գրանցվում են, և ապրանքները ներմուծվում են։
Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը հայտնել էր, որ շուրջ 4 հազար տրանսպորտային միջոց, որոնց թվում են նաև հայկականները, մնացել են ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին:
Նշենք, որ մարտի 18-ից, ձյան և մերկասառույցի պատճառով, Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
0