https://arm.sputniknews.ru/20220323/da-tshanaparhin-qnnarkelu-njut-che-nakharary-tsvovagjughi-ev-semjvonvovkaji-bnakichnerin-40095301.html
Դա ճանապարհին քննարկելու նյութ չէ. նախարարը` Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին
Դա ճանապարհին քննարկելու նյութ չէ. նախարարը` Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանն անդրադարձավ այսօր կեսօրից Երևան-Սևան մայրուղին փակելու դեպքին` ասելով, որ կառավարությունը կարծում է` եղած տարբերակը փոխելու կարիք չկա։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T18:32+0400
2022-03-23T18:32+0400
2022-03-23T18:38+0400
գնել սանոսյան
սևան
ծովագյուղ
ճանապարհ
սեմյոնովկա
բողոքի ակցիա
համայնքների խոշորացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530529_0:0:1600:901_1920x0_80_0_0_66dfa2d652a711d71d4791e8f88e873f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրել բացել Երևան-Սևան մայրուղին։ Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բողոքի ակցիային։Հայտնել էինք, որ այսօր կեսօրից մայրուղին փակ է ի նշան բողոքի. Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը։Նա նշեց, որ նրանց հիմնական բողոքն այն է, որ երբ Սանոսյանը մարզպետ էր` Ծովագյուղը պետք է միայն Սեմյոնովկային միանար, սակայն հետո, երբ ինքը դարձավ նախարար, 2 գյուղերը միացան Սևանին։ Սանոսյանը վստահեցնում է, որ դա պայմանավորված չէ իր անձով և ոչ էլ պաշտոնով` տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, ուղղակի որոշել են ավելի խոշոր միավորների գնալ։Նախարարը նշեց` կառավարությունը կարծում է, որ եղած տարբերակը փոխելու կարիք չկա, և այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ խոշոր համայնքներն իսկապես արդարացնում են իրենց։
սևան
ծովագյուղ
սեմյոնովկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530529_204:0:1600:1047_1920x0_80_0_0_0a40b1249786880d9daa9a22df731590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , սևան, ծովագյուղ, ճանապարհ, սեմյոնովկա, բողոքի ակցիա, համայնքների խոշորացում
գնել սանոսյան , սևան, ծովագյուղ, ճանապարհ, սեմյոնովկա, բողոքի ակցիա, համայնքների խոշորացում
Դա ճանապարհին քննարկելու նյութ չէ. նախարարը` Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին
18:32 23.03.2022 (Թարմացված է: 18:38 23.03.2022) Գնել Սանոսյանն անդրադարձավ այսօր կեսօրից Երևան-Սևան մայրուղին փակելու դեպքին` ասելով, որ կառավարությունը կարծում է` եղած տարբերակը փոխելու կարիք չկա։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրել բացել Երևան-Սևան մայրուղին։ Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բողոքի ակցիային։
Հայտնել էինք, որ այսօր կեսօրից մայրուղին փակ է ի նշան բողոքի. Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը։
«Կխնդրեմ ճանապարհը բացել և յուրաքանչյուրը գնա իր աշխատանքին։ Առավոտյան, երբ իմացանք այդ մտադրության մասին, առաջարկեցինք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ճանապարհին քննարկելու նյութ չէ, թող ստեղծեն աշխատանքային խումբ։ Եվ կուզեն` մենք կգնանք գյուղ, այսինքն` մարզպետարանում կամ Երևանում կարող ենք հանդիպել և քննարկել հարցը»,–ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ նրանց հիմնական բողոքն այն է, որ երբ Սանոսյանը մարզպետ էր` Ծովագյուղը պետք է միայն Սեմյոնովկային միանար, սակայն հետո, երբ ինքը դարձավ նախարար, 2 գյուղերը միացան Սևանին։ Սանոսյանը վստահեցնում է, որ դա պայմանավորված չէ իր անձով և ոչ էլ պաշտոնով` տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, ուղղակի որոշել են ավելի խոշոր միավորների գնալ։
Նախարարը նշեց` կառավարությունը կարծում է, որ եղած տարբերակը փոխելու կարիք չկա, և այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ խոշոր համայնքներն իսկապես արդարացնում են իրենց։