00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բուհերի միջև հավասարության դեպքում պետությունը պետք է հետևի կրթության որակին. փորձագետ

Մխիթարյան. Բուհերի միջև հավասարության դեպքում պետությունը պետք է հետևի կրթության որակին
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարության մեջ ամրագրված դրույթին, ըստ որի` պետական և մասնավոր բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում` չունենալով որևէ առավելություն մեկը մյուսի նկատմամբ:
Պետությունը պետք է հետևի կրթության որակին, որովհետև բոլորս գիտենք` ոչ պետական բուհերը կրթության որակ գրեթե չեն ապահովում կամ այն շատ ցածր է։ Վերջերս բուհերից մեկն ուղղակի զրկվեց լիցենզիայից, քանզի ըստ էության չէր ապահովում համապատասխան որակ և ունենալով բազմաթիվ արտասահմանցի ուսանողներ` պարզապես վաճառում էր դիպլոմներ, այլ ոչ թե տալիս համարժեք կրթություն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նրա դիտարկմամբ` եթե նկատի է առնվում այն, որ բուհերի միջև չպետք է լինի որևէ տարբերություն, ապա դա նշանակում է, որ ուսանողը կարող է ընդունվել մի բուհ, բայց մի առարկա ուսանել մեկ այլ բուհում, այնտեղից հավաքել կրեդիտ ու վերադառնալ հիմնական բուհ, ինչը կարող է անել նաև արտասահմանում, օրինակ` գնալ մեկ կիսամյակ սովորել, հավաքել համապատասխան կրեդիտներ ու ետ գալ։
«Երկրորդ հանգամանքն այն է, որ պետությունը պետք է ֆինանսավորի որոշակի ուսանողական տեղեր` տրամադրելով կրթաթոշակ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերում որոշակի մասնագիտություններով սովորող ուսանողներին, ինչը նույնպես դրական է»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Մխիթարյանի կարծիքով` անհրաժեշտ է կրթության որակն ապահովող մեխանիզմներ մշակել ու կիրառել, հետո նոր հավասարության նշան դնել բուհերի միջև, այսինքն` մինչև իրավունքների մասին խոսելը պետք է կատարել հստակ գործողություններ, որպեսզի բուհերի մակարդակները քիչ թե շատ հավասարվեն։ Փորձագետի տեղեկացմամբ` մասնավոր բուհերի քանակը պետականներից քիչ ավելի է, բայց եթե վերցնենք ուսանողների թվով, ապա ոչ պետական բուհերում նրանց քանակը կազմում է տասը տոկոս։
«Հայաստանում իրավական դաշտը կատարյալ չէ, ուստի անընդհատ եղել են հնարավորություններ շրջանցելու այն չափանիշները, որոնք դրված են բուհերի լիցենզավորման հիմքում։ Այդ չափանիշները հիմնականում վերաբերում են ոչ թե կրթության որակին, այլ իրավակազմակերպչական գործոններին, մինչդեռ անհրաժեշտ է շեշտը դնել որակական չափանիշների ապահովման վրա, որպեսզի այդ առումով հետևեն բուհերի գործունեությանը»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
ՏՏ–ն Հայաստանում ապագա ունի, կամ «կեղծ» գիտությունը` որպես առաջընթացի շարժիչ
Նրա պնդմամբ` բուհերի հավատարմագրման գործընթացն իր հերթին կատարվում է չորս կամ վեց տարին մեկ անգամ, իսկ այդ ընթացքում որևէ կերպ չեն հետևում դրանց գործունեությանը, ինչը թույլ է տալիս օգտվել իրավական սողանցքներից։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ:
Փոխնախարարը նշել է, որ հանդիպման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի հիմնական ուղղությունների հստակեցումն է, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը:
Կարեն Թռչունյանը փաստել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ:
Լրահոս
0