00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիայի ՊՆ–ն խնդրել է YouTube–ին հեռացնել Ուոլեսի և պրանկերների տեսանյութը

© AP Photo / Frank AugsteinՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլես
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլես - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլես. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բրիտանիայի ՊՆ–ն պնդում է, որ տեսանյութերը խմբագրվել և փոփոխվել են, իսկ արված եզրահանգումները սխալ են բուն բովանդակության առումով։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը YouTube–ին նամակ է ուղարկել` խնդրելով հեռացնել Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և ռուսաստանցի պրանկերներ Վովանի և Լեքսուսի (որոնք զանգահարել էին նրան Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից) զրույցի տեսանյութը։
Ավելի վաղ գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ իր հետ փորձել է զրուցել իրեն Ուկրաինայի վարչապետ ձևացրած մեկը։ Բրիտանական ԶԼՄ–ների տվյալներով` տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած զանգը մոտ 10 րոպե է տևել։
Sky News–ի աղբյուրներից մեկի խոսքով` մի պահ տղամարդը հարցրել է. «Դուք ստացել եք այն նյութը, որը մենք ձեզ ուղարկել էինք»։ Ուոլեսը պատասխանել է, որ չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Տղամարդը նաև սկսել է այնպիսի անուններ տալ, որոնց մասին Բրիտանիայի պաշտպանության նախարարը, ինչպես պնդում են, չի լսել։ Ուոլեսը դա կասկածելի է համարել և ընդհատել է զանգը։
Պրանկերները պնդում են, որ մարտի 17-ին իրենց հաջողվել է տեսակոնֆերանս անցկացնել Ուոլեսի հետ։ Վովանի պաշտոնական YouTube–յան ալիքում վերջին օրվա ընթացքում զրույցից 6 դրվագ է հրապարակվել, որոնք առնչվում էին ՆԱՏՕ–ում Ուկրաինայի կարգավիճակին, սպառազինության մատակարարմանը, Ուկրաինայում ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկանների մասնակցությանը, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու հավանականությանը։
«Քանի որ ՌԴ–ն է պատասխանատու եղել կեղծ զանգի համար, մենք գրում ենք ձեզ` կոչ անելով հեռացնել (կամ գոնե արգելափակել) տեսանյութերը` մարտի 11-ին հայտարարված Google/YouTube–ի քաղաքականության համաձայն», – ասվում է հրապարակված նամակում։
Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ տեսանյութերը խմբագրվել և փոփոխվել են, իսկ արված եզրահանգումները սխալ են բուն բովանդակության առումով։
Երեկ հայտնի դարձավ, որ պրանկերներ Վովան ու Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին՝ ներկայանալով որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։ Բեն Ուոլեսը հաստատել է, որ ավելի քան 4000 NLAW հակատանկային համակարգ է ուղարկվել Ուկրաինա։
Բեն Ուոլեսը նաև ասել է, որ շուտով Ուկրաինա կհասնի հակատանկային կառավարվող հրթիռների ևս մեկ մեծ խմբաքանակ։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի «սեփական զինանոցը դատարկվում է»։
Լրահոս
0