00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Զախարյանը խոսել է իր կարիերայի ամենադժվար պահի մասին

© Sputnik / Алексей ФилипповԱրսեն Զախարյան
Արսեն Զախարյան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Արսեն Զախարյան
Բաժանորդագրվել
Արսեն Զախարյանը 18 տարեկան է, նա 2021/22 խաղաշրջանում 21 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում, 5 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն իր կարիերայի ամենադժվար պահը համարում է Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնությունը բաց թողնելը։
Զախարյանը մրցաշարին նախապատրաստվելու համար ընդգրկվել էր ազգային հավաքականի ընդլայնված կազմում, սակայն հիվանդության պատճառով չէր կարողացել մասնակցել առաջնությանը։

«Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը երևի իմ կարիերայի ամենադժվար պահն էր: Փառք Աստծո, վնասվածքներ չունեմ, խնդիրներ չունեմ: Ես հույս ունեի, որ կխաղամ առաջնությունում, պատրաստվում էի, բայց հանկարծ անգինայով հիվանդացա: Ցավոք, այդպես էլ է լինում»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Դինամոյի» պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը խոսել է նաև ազգային հավաքականում իր դեբյուտի մասին։
«Հիանալի է, երբ քեզ վստահում են ու տեղ տալիս թիմում: Ես իմ աշխատասիրությամբ եմ վաստակել այդ հնարավորությունը, կարող եմ ասել, որ դա ինձ ոգեշնչեց: «Դինամոյի» կազմում առաջին խաղից առաջ շատ անհանգիստ էի: Խաղից առաջ զբոսանքի ժամանակ մարզիչն ինձ նախապես ասաց, որ ես լինելու եմ հավաքականում: Հուզմունք կար, բայց գնդակին դիպչելուց հետո ամեն ինչ անցավ: Հավաքականում ավելի քիչ էի անհանգստանում ։ Միգուցե դա կապված է նրա հետ, որ ես արդեն ընտելացել եմ մեծ ֆուտբոլին»,- հավելել է նա։
Նշենք, որ Զախարյանը 18 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 2021/22 խաղաշրջանում ֆուտբոլիստը 21 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա 5 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։
Goal.com-ը Արսեն Զախարյանին հեռացրել է երիտասարդ տաղանդների ցանկից
Լրահոս
0