https://arm.sputniknews.ru/20220323/arcanc-gvortsarqneri-anvtangutjuny-petq-e-barelavel-datakhazutjuny-dimel-e-kbin-40095170.html
Առցանց գործարքների անվտանգությունը պետք է բարելավել. դատախազությունը դիմել է ԿԲ–ին
Առցանց գործարքների անվտանգությունը պետք է բարելավել. դատախազությունը դիմել է ԿԲ–ին
Sputnik Արմենիա
Իրավապահ կառույցը հայտնում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային... 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T18:40+0400
2022-03-23T18:40+0400
2022-03-23T18:41+0400
կենտրոնական բանկ (կբ)
գոռ աբրահամյան
հհ դատախազություն
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_0:0:1600:901_1920x0_80_0_0_10d973f774eb47442a9c48a2356fa989.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել Գալստյանին` միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար: Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց. ԱԱԾՀիշեցնենք, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:Հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:Դատախազությունն ընդգծում է` կատարած վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այն, որ էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը հնարավոր է հեշտությամբ փոփոխել:Դավթյանը Գալստյանին դիմելով անհրաժեշտ է համարել առցանց դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունն ավելի բարդացնել, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկել կամ դրա միջոցով հաստատում պահանջել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_129:0:1552:1067_1920x0_80_0_0_38c0732af30a42a4cf69b83941944741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), գոռ աբրահամյան, հհ դատախազություն, վարկ
կենտրոնական բանկ (կբ), գոռ աբրահամյան, հհ դատախազություն, վարկ
Առցանց գործարքների անվտանգությունը պետք է բարելավել. դատախազությունը դիմել է ԿԲ–ին
18:40 23.03.2022 (Թարմացված է: 18:41 23.03.2022) Իրավապահ կառույցը հայտնում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել Գալստյանին` միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:
Հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:
Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում:
Դատախազությունն ընդգծում է` կատարած վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այն, որ էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը հնարավոր է հեշտությամբ փոփոխել:
Դավթյանը Գալստյանին դիմելով անհրաժեշտ է համարել առցանց դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունն ավելի բարդացնել, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկել կամ դրա միջոցով հաստատում պահանջել։