https://arm.sputniknews.ru/20220323/arcakhum-gazi-khndri-harcvov-sert-kapi-mej-enq-rus-gvortsynkerneri-het-mirzvojan-40088745.html
Արցախում գազի խնդրի հարցով սերտ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ. Միրզոյան
Արցախում գազի խնդրի հարցով սերտ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Արցախում գազի խնդրի առնչությամբ նոտա է հղվել բոլոր միջազգայինգործընկերներին, և արձագանքներ արդեն ստացվում են։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T17:00+0400
2022-03-23T17:00+0400
2022-03-23T17:22+0400
գազ
արցախ
արարատ միրզոյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39845283_0:27:1000:590_1920x0_80_0_0_615c1674dd1b37ca6de4a496b99cc70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արցախում գազամատակարարման խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ–ն պարբերաբար և սերտ կապերի մեջ է ռուս խաղաղապահների հետ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք միջազգային մակարդակում բարձրացվում է այս հարցը։Նշենք, որ Արցախը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ զրկվել է գազից։ Կան լուրեր, որ այս անգամ խողովակը ոչ թե վթարվել է, այլ ադրբեջանական կողմն է փակել այն։Նրա խոսքով` նոտա է հղվել բոլոր միջազգայինգործընկերներին, և արձագանքներ արդեն ստացվում են։ Միրզոյանը նշեց, որ երբ առաջին անգամ Արցախում 8-10 օր գազ չկար, այդ ընթացքում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի հետ։ԱԳ նախարարը հավելեց, որ, ցավոք, գազի խնդիրը դեռ լուծված չէ։Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն իսկ սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/10/39845283_0:0:891:668_1920x0_80_0_0_2da2313f40d4a967f1790ffa22b45427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, արցախ, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
գազ, արցախ, արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
Արցախում գազի խնդրի հարցով սերտ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ. Միրզոյան
17:00 23.03.2022 (Թարմացված է: 17:22 23.03.2022) Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Արցախում գազի խնդրի առնչությամբ նոտա է հղվել բոլոր միջազգայինգործընկերներին, և արձագանքներ արդեն ստացվում են։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արցախում գազամատակարարման խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ–ն պարբերաբար և սերտ կապերի մեջ է ռուս խաղաղապահների հետ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք միջազգային մակարդակում բարձրացվում է այս հարցը։
Նշենք, որ Արցախը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ զրկվել է գազից։ Կան լուրեր, որ այս անգամ խողովակը ոչ թե վթարվել է, այլ ադրբեջանական կողմն է փակել այն։
«Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման, այնպես էլ հիմա, անմիջապես գործի ենք դրել մեր դիվանագիտական բոլոր ջանքերը։ Մենք պատբերաբար և սերտ կապի մենք ենք ռուս գործընկերների հետ, քանի որ վթարը, կամ այս դեպքում փակված մասը, գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում է գտնվում և առաջնային կապը ռուսաստանյան գործընկերների հետ է»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` նոտա է հղվել բոլոր միջազգայինգործընկերներին, և արձագանքներ արդեն ստացվում են։ Միրզոյանը նշեց, որ երբ առաջին անգամ Արցախում 8-10 օր գազ չկար, այդ ընթացքում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի հետ։
ԱԳ նախարարը հավելեց, որ, ցավոք, գազի խնդիրը դեռ լուծված չէ։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն իսկ սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։