https://arm.sputniknews.ru/20220323/amn-i-cucakum-hajvordy-chinastann-e-zakharvovan-40085605.html
ԱՄՆ-ի ցուցակում հաջորդը Չինաստանն է․ Զախարովա
ԱՄՆ-ի ցուցակում հաջորդը Չինաստանն է․ Զախարովա
Sputnik Արմենիա
Զախարովան կարծում է, որ երբ ամերիկացիները Չինաստանին մեղադրեցին համավարակային բոլոր «մեղքերի» մեջ, դա սինոֆոբայի մեկնարկի փորձնական քայլն էր։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T16:13+0400
2022-03-23T16:13+0400
2022-03-23T16:23+0400
չինաստան
ամն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36071310_0:39:3048:1754_1920x0_80_0_0_3c1ee9607a849d39eb133c8d8772687e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի «պատառ-պատառ անելու» ցուցակում հաջորդը Չինաստանն է։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ ԱՄՆ-ն վիզային սահմանափակումների կենթարկի ՉԺՀ ներկայացուցիչներին, որոնց «էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների» պատասխանատու է համարում։Զախարովան իր Telegram-յան ալիքում գրել է, որ ԱՄՆ-ն մեկ տարի առաջ էր գործի դրել սինոֆոբիան՝ Չինաստանին մեղադրելով համավարակային բոլոր դժբախտությունների մեջ։ Դա առաջին փորձնական քայլն էր։«Չինացիները չկոտրվեցին։ Ինչո՞ւ պետք է մեծ տերությունը ուշադիր ականջ դներ ամերիկյան դիկտատին, որը հիմնված է ստի ու սկզբունքների բացակայության վրա։ «Ույգուրների դեմ հանցագործությունների» նոր ցուցակը ևս մեկ քայլ է ամերիկյան ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու ճանապարհին», - ավելացրել է նա:Զախարովան վստահ է, որ նպատակը մեկն է` Պեկինին ձեռնաշղթաներ հագցնել այն բանի համար, որ Չինաստանը չի ենթարկվում ամերիկյան մեյնսթրիմին։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36071310_317:0:3048:2048_1920x0_80_0_0_d03efe444650e777f88118e0bae49035.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն, մարիա զախարովա
չինաստան, ամն, մարիա զախարովա
ԱՄՆ-ի ցուցակում հաջորդը Չինաստանն է․ Զախարովա
16:13 23.03.2022 (Թարմացված է: 16:23 23.03.2022) Զախարովան կարծում է, որ երբ ամերիկացիները Չինաստանին մեղադրեցին համավարակային բոլոր «մեղքերի» մեջ, դա սինոֆոբայի մեկնարկի փորձնական քայլն էր։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի «պատառ-պատառ անելու» ցուցակում հաջորդը Չինաստանն է։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ ԱՄՆ-ն վիզային սահմանափակումների կենթարկի ՉԺՀ ներկայացուցիչներին, որոնց «էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների» պատասխանատու է համարում։
Զախարովան իր Telegram-յան ալիքում գրել է, որ ԱՄՆ-ն մեկ տարի առաջ էր գործի դրել սինոֆոբիան՝ Չինաստանին մեղադրելով համավարակային բոլոր դժբախտությունների մեջ։ Դա առաջին փորձնական քայլն էր։
«Չինացիները չկոտրվեցին։ Ինչո՞ւ պետք է մեծ տերությունը ուշադիր ականջ դներ ամերիկյան դիկտատին, որը հիմնված է ստի ու սկզբունքների բացակայության վրա։ «Ույգուրների դեմ հանցագործությունների» նոր ցուցակը ևս մեկ քայլ է ամերիկյան ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու ճանապարհին», - ավելացրել է նա:
Զախարովան վստահ է, որ նպատակը մեկն է` Պեկինին ձեռնաշղթաներ հագցնել այն բանի համար, որ Չինաստանը չի ենթարկվում ամերիկյան մեյնսթրիմին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։