https://arm.sputniknews.ru/20220323/adrbejany-hajastani-arajarknerin-der-chi-pataskhanel-mirzvojan-40089790.html
Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին դեռ չի պատասխանել. Միրզոյան
Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին դեռ չի պատասխանել. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։ 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T17:15+0400
2022-03-23T17:15+0400
2022-03-23T17:19+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանի առաջարկած 5 կետերին ի պատասխան հայկական կողմի ներկայացրած առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, բայց Բաքուն առայժմ չի պատասխանել։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Խոսելով Հայաստանի առաջարկների մասին` Միրզոյանը նշեց, որ դրանք ինքն ամբողջությամբ ներկայացրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։«Որևէ օրակարգ հնարավոր չէ համարել ամբողջական, քանի դեռ այդ հարցն այնտեղ չի քննարկվում»,– ասաց նա։Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք էր ներկայացրել մարտի 14-ին։Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հիմք չեն տալիս խոսելու Արցախի ճանաչման մասին. Աննա Կարապետյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան ադրբեջան հայաստան
արարատ միրզոյան ադրբեջան հայաստան
Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին դեռ չի պատասխանել. Միրզոյան
17:15 23.03.2022 (Թարմացված է: 17:19 23.03.2022) ՀՀ արտգործնախարարը որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանի առաջարկած 5 կետերին ի պատասխան հայկական կողմի ներկայացրած առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, բայց Բաքուն առայժմ չի պատասխանել։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի առաջարկած 5 կետերում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջությամբ չէին հասցեագրում բանակցային գործընթացի ողջ պոտենցիալը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկներում ու փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,– ասաց Միրզոյանը։
Խոսելով Հայաստանի առաջարկների մասին` Միրզոյանը նշեց, որ դրանք ինքն ամբողջությամբ ներկայացրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։
«Որևէ օրակարգ հնարավոր չէ համարել ամբողջական, քանի դեռ այդ հարցն այնտեղ չի քննարկվում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
5 հիմնական սկզբունք էր ներկայացրել մարտի 14-ին։