https://arm.sputniknews.ru/20220322/ynddimutjunn-arajarkum-e-patzhel-hh-taratsqajin-ambvoghjakanutjan-dem-khvosvogh-pashtvonjanerin-40036002.html
Ընդդիմությունն առաջարկում է պատժել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ խոսող պաշտոնյաներին
Ընդդիմությունն առաջարկում է պատժել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ խոսող պաշտոնյաներին
Sputnik Արմենիա
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` այսօր նման կոչեր ավելի հաճախ հնչում են արտերկրից։ 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T13:09+0400
2022-03-22T13:09+0400
2022-03-22T13:12+0400
հայաստան
արամ վարդևանյան
նախագիծ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39295229_0:48:1600:949_1920x0_80_0_0_b18d12dcf55e42288fa42ad9d2a06507.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց հրապարակային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտություններ կանեն։ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց դրա համահեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ այսօր նման կոչեր ավելի հաճախ հնչում են արտերկրից ու առաջարկեց. «Գուցե մենք այս հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցո՞վ»։Ի պատասխան Վարդևանյանն առաջարկեց օտարերկրյա պաշտոնյաների նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանել։ Բայց ՀՀ քաղաքացիների նկատմամբ ևս այդ հոդվածը, նրա համոզմամբ, պետք է գործի, թեկուզ չունենա շահառու։«Սա կկանխարգելի ՀՀ–ում առհասարակ նման դիսկուրսը»,– ասաց նա։Պատասխանատու գործելակերպ չենք տեսնում. փոխնախարարն ԱԺ նիստին չէր ներկայացելՎարդևանյանը շեշտեց, որ կառավարությունն օրենքի այս նախագծի դեմ ներկայացնում է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման թեզը` միաժամանակ հակադարձելով, որ քրեական օրենսգրքի բոլոր դրույթներն էլ ինչ–որ ազատությունների սահմանափակումներ են ենթադրում։ Բացի այդ, նրա խոսքով, իշխանությունը, նույն այդ խոսքի ազատությունը սահմանափակելով, քրեականացրել է զրպարտությունը։Նշենք, որ ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ ՀՀ–ին պատկանելիությունը կասկածի տակ դնելու կամ հերքելու, ինչպես նաև այդ արարքը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել 1-2 մլն դրամ տուգանքից մինչև 2-4 տարվա ազատազրկում:Իսկ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար առաջարկվում է սահմանել 2-3 մլն դրամի տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում։Արտգործնախարարն ու փոխվարչապետը կգան ԱԺ, բայց նիստը կանցկացվի փակ գաղտնի ընթացակարգով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39295229_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6b3f47157ac5abe7865d166e7274a9b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արամ վարդևանյան, նախագիծ, աժ (ազգային ժողով)
հայաստան, արամ վարդևանյան, նախագիծ, աժ (ազգային ժողով)
Ընդդիմությունն առաջարկում է պատժել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ խոսող պաշտոնյաներին
13:09 22.03.2022 (Թարմացված է: 13:12 22.03.2022) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` այսօր նման կոչեր ավելի հաճախ հնչում են արտերկրից։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց հրապարակային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտություններ կանեն։
ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց դրա համահեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունն այսօր քրեականացված չէ, և այսօր մենք գործիք չունենք Հայաստանի այդ սրբազան արժեքը ՀՀ տարածքում ու ՀՀ տարածքից դուրս կարծիքներից ու հայտարարություններից պաշտպանելու»,– ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ այսօր նման կոչեր ավելի հաճախ հնչում են արտերկրից ու առաջարկեց. «Գուցե մենք այս հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցո՞վ»։
Ի պատասխան Վարդևանյանն առաջարկեց օտարերկրյա պաշտոնյաների նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանել։ Բայց ՀՀ քաղաքացիների նկատմամբ ևս այդ հոդվածը, նրա համոզմամբ, պետք է գործի, թեկուզ չունենա շահառու։
«Սա կկանխարգելի ՀՀ–ում առհասարակ նման դիսկուրսը»,– ասաց նա։
Վարդևանյանը շեշտեց, որ կառավարությունն օրենքի այս նախագծի դեմ ներկայացնում է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման թեզը` միաժամանակ հակադարձելով, որ քրեական օրենսգրքի բոլոր դրույթներն էլ ինչ–որ ազատությունների սահմանափակումներ են ենթադրում։ Բացի այդ, նրա խոսքով, իշխանությունը, նույն այդ խոսքի ազատությունը սահմանափակելով, քրեականացրել է զրպարտությունը։
Նշենք, որ ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ ՀՀ–ին պատկանելիությունը կասկածի տակ դնելու կամ հերքելու, ինչպես նաև այդ արարքը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել 1-2 մլն դրամ տուգանքից մինչև 2-4 տարվա ազատազրկում:
Իսկ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար առաջարկվում է սահմանել 2-3 մլն դրամի տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում։