https://arm.sputniknews.ru/20220322/ukrainajum-karmir-khachi-gvortsvoghutjunnery-patmutjan-mej-amenatsavalunn-en-40028426.html
Ուկրաինայում Կարմիր Խաչի գործողությունները պատմության մեջ ամենածավալունն են
Ուկրաինայում Կարմիր Խաչի գործողությունները պատմության մեջ ամենածավալունն են
Sputnik Արմենիա
Պետեր Մաուրերը Կիև է ժամանել մարտի 16-ին։ Հաջորդ օրը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ ԿԽՄԿ–ն մշտական հիմունքներով սկսել է գործել Կիևում... 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T10:32+0400
2022-03-22T10:32+0400
2022-03-22T10:32+0400
կարմիր խաչ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40027328_0:1:3639:2047_1920x0_80_0_0_811eade682436277e242cc381978665a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բյուջեի տեսանկյունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործողություններն Ուկրաինայում կազմակերպության ողջ պատմության ընթացքում ամենամեծն են, ուկրաինական «Сегодня» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։Մաուերի խոսքով` մյուս երկու մեծ օպերացիաների բյուջեն` Սիրիայում և Աֆղանստանում, մոտ 180-190 մլն է կազմել յուրաքանչյուրի համար։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40027328_907:0:3638:2048_1920x0_80_0_0_2796add6e02f060f98766b34eae8d65f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, ուկրաինա, պատերազմ
կարմիր խաչ, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինայում Կարմիր Խաչի գործողությունները պատմության մեջ ամենածավալունն են
Պետեր Մաուրերը Կիև է ժամանել մարտի 16-ին։ Հաջորդ օրը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ ԿԽՄԿ–ն մշտական հիմունքներով սկսել է գործել Կիևում, նախատեսվում է ԿԽՄԿ գրասենյակներ բացել ևս մի քանի քաղաքներում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բյուջեի տեսանկյունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործողություններն Ուկրաինայում կազմակերպության ողջ պատմության ընթացքում ամենամեծն են, ուկրաինական «
Сегодня» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։
«Համեմատության համար նշենք, որ վերջին ութ տարվա ընթացքում տարեկան մոտ 75 մլն շվեյցարական ֆրանկ ենք ծախսել։ Նույնքան է կազմել մեր բյուջեն նաև Ուկրաինայում։ Մենք այն ավելացրինք մինչև 155 մլն` գրեթե կրկնակի։ Մեր դոնորները շատ շռայլ են, արդյունքում ներկա պահին ավելի քան 250 մլն շվեյցարական ֆրանկ է հասանելի մեզ։ Այսպիսով, մենք հնարավորություն կունենանք էապես ընդլայնել մեր ակտիվությունը», – ասել է նա։
Մաուերի խոսքով` մյուս երկու մեծ օպերացիաների բյուջեն` Սիրիայում և Աֆղանստանում, մոտ 180-190 մլն է կազմել յուրաքանչյուրի համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։