00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի պետականությանն ամենաշատը սպառնում է Լեհաստանի «երկրորդ ճակատը»

© Sputnik / Алексей ВитвицкийԼվովից ժամանած Ուկրաինայի բնակիչները Պշեմիսլայի երկաթուղային կայարանում (27 փետրվարի, 2022թ)․ Լեհաստան
Լվովից ժամանած Ուկրաինայի բնակիչները Պշեմիսլայի երկաթուղային կայարանում (27 փետրվարի, 2022թ)․ Լեհաստան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բաժանորդագրվել
Վարշավայի ռազմաքաղաքական ակտիվությունը Կիևի ուղղությամբ Ուկրաինան կիսելու և Ուկրաինայի արևմտյան մարզերը լեհական անեքսիայի ենթարկելու նպատակ ունի։ Մոսկվան դա թույլ չի տա, չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինա լեհական «ինքնիշխան» ներխուժմանը տրվող աջակցությանը։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ուկրաինայի վերաբերյալ Վարշավայի «խաղաղապահ» նախագիծը զարգացում է ստացել. Լեհաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Դեշչիցան մարտի 21-ին ուկրաինական «24 канал»-ի եթերում հայտարարել է, որ Լեհաստանը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի կողմից հավանական ռազմական ներխուժմանը: Եվ սա իրադարձությունների շղթայում պատահական օղակ չէ։
Ավելի վաղ Կրակովում փորձարկել էին օդային վտանգի մասին նախազգուշացման համակարգը։ Լեհական ԶԼՄ-ներում կշռադատում էին «ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության» հաջողության հնարավորությունները և հանգել են այն եզրակացության, որ «Եվրոպայում Ռուսաստանի ունեցած սովորական զինված ուժերը...չափերով ընդամենը երեք անգամ են գերազանցում լեհական բանակին»:
Ինչո՞վ է ռուսական «Z» օպերացիան տարբերվում արևմտյան անալոգներից
Նման տեղեկատվության տարածումը կարող է քողարկման գործողության մաս լինել՝ Արևմտյան Ուկրաինայի (Վոլինսկի, Լվովի, Ռովենսկի և Տերնոպոլի) չորս շրջանների տարածք լեհական զորքեր մտցնելուց առաջ դրանք կտրելու նպատակով:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը մարտի 20-ին հեռատեսորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, սակայն ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը կարող է «անկախ Ուկրաինայի» տարածք մուտք գործել իր նախաձեռնությամբ, որին կաջակցի Վաշինգտոնը: Իհարկե, Լեհաստանի դրոշի ներքո ուկրաինական տարածքում կարող են ՆԱՏՕ-ի մի քանի երկրների զորքեր գործել։ Վարշավայի երկնքում միջուկային սունկը տեսնելու հավանականությունն ավելի ու ավելի է մեծանում։
Մարտի 24-ին ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը հավանաբար կհստակեցնի ընդհանուր պատկերը, բայց արդեն այսօր Ուկրաինայի տարածքում «ռուսական ագրեսիան կանգնեցնելու» մտադրությունը, Լեհաստանի և մի շարք այլ երկրների՝ Միացյալ Նահանգների կողմից արտոնված ռազմական նախաձեռնությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի համար ինքնասպանության տանող ծրագրեր են թվում:
ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից 17-ը ներքաշված են «proxy war» արկածախնդրության մեջ՝ սպառազինության մատակարարումների կամ ռազմական հրահանգիչների (վարձկանների) մասնակցությամբ։ Եվ պատահական չէ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեսակապով խորհրդակցություններից հետո մարտի 21-ին հայտարարել է. «ՆԱՏՕ-ի սեղանին վտանգավոր առաջարկներ կան»:
Լեհաստանի և դաշինքի մյուս երկրների անխոհեմ միացումը Ուկրաինայում հզոր միջուկային պետության դեմ ռազմական գործողություններին հավասարազոր է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն՝ ամբողջ մարդկության համար աղետալի հետևանքներով:
Ընդ որում՝ ՌԴ-ն բոլոր միջոցներով պաշտպանելու է իր սահմանների անվտանգությունը, իսկ ՆԱՏՕ-ն՝ մտացածին «արժեքները», փուչ «ժողովրդավարությունը» և ամերիկյան «բացառիկությունը»։

Կիևի վերադարձը

Ռուսական Օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները մարտի 21-ին զգալիորեն առաջ են շարժվել Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում, գրավել են գաղտնի հրամանատարական կետը (ստորգետնյա կառույց), դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գվարդիայի գումարտակները, որպես ավար մեծաքանակ սպառազինություն են վերցրել, այդ թվում՝ աշխատող T-64 և T-72 տանկեր, Գերմանիայի կողմից մատակարարված Panzerfaust-3 հակատանկային նռնականետեր, ՆԱՏՕ-ի շարժական զենիթային հրթիռային համալիրներ:
Երբ դաշնակիցները թշնամիներից վատն են. Ռուսաստանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից
Ռուսաստանը հաջողությամբ և դինամիկ կերպով շարունակում է Ուկրաինայի գրեթե բոլոր շրջանների ապառազմականացումը։ Մանրամասն տեղեկությունները Կիևի ռեժիմը զգուշորեն թաքցնում է ուկրաինական հանրությունից, սակայն Արևմուտքում պատրանքներ չեն տածում։ Աշխարհը հետևում է նացիստական պետության հոգեվարքին, Վաշինգտոնի ևս մեկ աշխարհաքաղաքական նախագծի փլուզմանը։
ԱՄՆ հետախուզությունն այսօր զինված ուժերի Գլխավոր շտաբին նախազգուշացրել է, որ առաջիկա 10 օրերին ռուսական զորքերը կփակեն շրջափակման օղակը Կիևի շուրջ։ Ամերիկացիները խորհուրդ են տալիս ուժեղացնել Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտպանությունը, այնինչ դրա համար բավականաչափ ուժեր և միջոցներ չկան։
Թվում է՝ ամենահարմար ժամանակն է Ուկրաինայի արևմուտքում «երկրորդ ճակատ» բացելու համար։ Սակայն Ռուսաստանի և Բելառուսի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության «Տրիումֆ» համալիրները մինչև 400 կմ հեռավորության վրա հուսալիորեն վերահսկում են Ուկրաինայի օդային տարածքը, այդ պատճառով էլ անկոչ և անբարյացակամ հյուրերն այստեղի երկնքում երկար չեն մնում։
Ռուսական մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, բարձր ճշգրտության «Կինժալները», «Կալիբրները», «Իսկանդերները» մեթոդական և անդադար կերպով «աղում են» ՈւԶՈւ-ի դիրքերն ու օբյեկտները, արտասահմանյան «կամավորների» ճամբարները, և դա անում են այնքան արդյունավետ կերպով, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն է հասկացել` գերձայնային «Կինժալն» անհնար է կանգնեցնել։
Մարտական կիրառման բոլորր ոլորտներում նախաձեռնությունը լիովին պատկանում է ռուսական զորքերին։ Արևմտյան փորձագետները հայտնում են՝ մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությանը կմիանան Բելառուսի Հանրապետության զինված ուժերը։ «Գործընկերները» որ կողմ պտտվում են՝ փշերի են հանդիպում։
Եվրամիությունում դեռ փորձում են խոսել Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման մասին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմետսը նշել է. «Մենք սահմանափակող միջոցների հաջորդ ուժեղ փաթեթն ենք պատրաստում, որը պետք է շտապ ընդունել... Ապագային նայելով՝ անհրաժեշտ է օգտագործել ՌԴ-ի և մասնավոր անձանց սառեցված ակտիվները՝ պատերազմի հետևանքով Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցելու համար»:
Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայում սառեցված ՌԴ ԿԲ ակտիվներն Ուկրաինայի բանկին փոխանցել չեն ծրագրում: Տնտեսական պատժամիջոցներն ու Արևմուտքում հորինված «մեկուսացումը» Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա չեն ազդում։
Politico պարբերականը Բայդենի՝ դեպի Եվրոպա ուղևորության գլխավոր և գրեթե անհասանելի նպատակը համարում է ոչ թե Ուկրաինային օգնություն ցուցաբերելը, այլ ռուսական գազի և նավթի գնումների կրճատումը: Politico-ն ընդունում է, որ Մոսկվայի վրա Վաշինգտոնի ճնշումը «չի նվազեցնում Արևելքի և Արևմուտքի միջև անդունդը, չի օգնում ԱՄՆ-ին պահպանել համաշխարհային առաջատարությունը»։ Կոլեկտիվ Արևմուտքը դեռ երբեք այսքան միայնակ չի եղել իր գործողություններում:
ՌԴ–ն Ուկրաինայում «կինժալային» զգուշացում է արել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներին»
Իսկապես, Ռուսաստանին «պատժելու»` ԱՄՆ-ի և ԵՄ-ի փորձերը չեն կիսում Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բրազիլիան և շատ այլ երկրներ՝ մարդկության զգալի մասը։ Բոլորը հասկանում են, որ ցանկացած պետություն, որը չի կատարում Վաշինգտոնի շահադիտական պահանջները, ցանկացած պահի կարող է նույնպիսի «թշնամի» հռչակվել, ինչպիսին հիմա Մոսկվան է։ Նույնիսկ ԱՄՆ-ին ենթարկվող ճապոնացիներն Ուկրաինայի հանդեպ իրենց համակրանքը կորցրել են այն բանից հետո, երբ Զելենսկին 1941 թվականին Փերլ-Հարբորի վրա սամուրայների հարվածն անվանեց «ահաբեկչական հարձակում Ամերիկայի վրա»:
Վաշինգտոնի ուկրաինական փորձի հետևանքը լինելու է անլույս ապագան, «հեգեմոնի» առանց այն էլ ցածր հեղինակության անկումը, սոցիալական «արտադրանքի» վերադարձն արտադրողներին (միլիոնավոր պասիվ փախստականներ ՆԱՏՕ-ի երկրներում), ԵՄ-ի և ԱՄՆ-ի զգալի տնտեսական խնդիրները, դոլարի և եվրոյի դիրքերի թուլացումը, վճարումների և լոգիստիկայի միջազգային համակարգը:
Մինչդեռ Կիևի ռեժիմը շարունակում է երկիրը դեպի անդունդը տանել. պարտիզանական պատերազմի ռազմավարություն է մշակում ձգձգված մարտական գործողությունների պայմաններում, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի առաջ խնդիրն է դնում «հյուծել» ռուսական զորքերին, որպեսզի Մոսկվային ստիպի համաձայնել հանրաքվեի վերաբերյալ ուկրաինական ծրագրի հետ: Զարմանալի անհեռատեսություն։
Ուկրաինայի անվտանգությունն ու պետականությունը երաշխավորում են միայն Ռուսաստանի զինված ուժերը՝ Կիևի, Խարկովի, Օդեսայի, Նիկոլաևի և այլ խոշոր քաղաքների զինվորական կայազորները, ինչպես դա եղել է հարյուրամյակներ առաջ։
Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Ուկրաինայում բնակչության ավելի քան 74 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ խաղաղությանը ցանկացած պայմանով, բայց Կիևի ռեժիմն այլ նպատակներ ունի։
Ուկրաինայի ԶՈւ-ի (Ազգային գվարդիայի) ստորաբաժանումներն ականապատել են երկրի տարածքի մեկ վեցերորդ մասը (ավելի քան 82 հազար քառակուսի կիլոմետր), որը հարում է ծովային ջրատարածքին, և խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս քաղաքներից դուրս գալ՝ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելով: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմության մեջ կմնա որպես Մազեպա 2.0, որը դավաճանեց ուկրաինացի ժողովրդի շահերին՝ հօգուտ օտարերկրյա տերերի:
Լրահոս
0