00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան պատրաստ չէ վճարել միգրացիոն նոր ճգնաժամի համար

© Photo : Правительство РФՓախստականներ
Փախստականներ - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Փախստականներ
Բաժանորդագրվել
Տեղի և ժամանակի երեք հանգամանք կա, երբ և՛ մարդը, և՛ հետինդուստրիալ հասարակությունը դիմացկունության իրական փորձության են ենթարկվում` բնական ու տեխնածին աղետներ, միգրացիոն ճգնաժամ:
Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Երբ հաշված րոպեների ընթացքում ինչպես պետական կառույցները, այնպես էլ հասարակ քաղաքացիները պետք է անմիջապես թոթափեն եսասիրության ու զգուշավորության թեփը` արժանապատվորեն և հանգիստ պատասխանելով դուռը թակած ճակատագրին։
Այսօր միավորված Եվրոպայի համար հենց այն օրհասական ղողանջն է հնչել, որն աշխարհին և քաղաքին կոչ է անում, որ «ոսկե միլիարդի» յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե ուշադրություն դարձնի միության սահմանին տիրող իրավիճակին։
ՄԱԿ–ը հայտնում է, որ Ուկրաինայի բնակիչներից առնվազն 10 միլիոնը կա՛մ տեղահանված անձ է դարձել սեփական երկրում, կա՛մ փախել արտասահման։
Իր մարդասիրությամբ ու յուրաքանչյուր մարդու հանդեպ հարգանքով հպարտացող միավորված Եվրոպան տեսականորեն պետք է այդ ոգեշնչող (այդպես են համարում նրանք, ովքեր կիրառում են դրանք) կարգախոսները գործով ապացուցի։
Այսինքն` ավելի պարզ ասած, միավորված Եվրոպան հիմա, հենց այս պահին պետք է գրկաբաց ընդունի նրանց, ովքեր այդ թվում իր միավորվածության, մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ անտարբերության հետևանքով զրկվեցին տնից ու նաև սեփական հայրենիքից, ինչ էլ ենթադրվի այս բառի տակ։
Եվ այսպես ավելի քան 3 մլն ուկրաինացի` հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, հայտնվեցին ավետյաց մայրցամաքում, որի մասին հայտնի է, որ այնտեղ ժողովրդավարություն է, ազատություն` անձնական և հասարակական, ու դե կաթի և մեղրի գետեր են հոսում։
Վերը թվարկվածն այն է, ինչ ընդունված է ասել միավորված Եվրոպայի մասին։ Իսկ ահա իրականությունը։
Բայց սկզբում մի փոքր պատմական էքսկուրս։
Տեղափոխվենք 7 տարի առաջ։
Ոչ առանց ԵՄ–ի օգնության և «մարդու իրավունքների» պաշտպանության դրոշի ներքո Սիրիայում հրահրած արյունալի հակամարտությունը, որի նպատակը (այսօր դա ոչ ոք չի թաքցնում) Դամասկոսի օրինական իշխանությանը գահընկեց անելն էր, տեղահան արեց միլիոնավոր մարդկանց։ Իրենց երկրում, իրենց հողի վրա, սեփական ավանդույթներով ու սովորույթներով ապրող մարդկանց, որոնք խոսում էին իրենց լեզվով։ Այդ մարդիկ փորձում էին ամեն գնով խցկվել Եվրոպա։ Եվրոպան, ինչպես հիշում ենք, սկզբում ուշագնաց եղավ, և միության սահմանները պինդ կողպվեցին։ Բավական ժամանակ, հայտարարություններ, նիստեր պահանջվեցին, մինչև վերջապես այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Մերկելի քաղաքական կշռի ներքո ժողովրդավարական միացյալ Եվրոպայի դարպասները տեղի տվեցին և բացվեցին։
Խոստումն ամուսնություն չի նշանակում. ամերիկյան հեղուկ գազը կփոխարինի՞ ռուսական գազին
Պետք է նշել, որ առանց պաթոսի, լուռ ու հանգիստ, կտրականապես (ինչպես կարծում են եվրոպացի պրոգրեսիստները) ոչ ժողովրդավարական Սաուդյան Արաբիան Սիրիայից գրեթե կրկնակի շատ փախստական ընդունեց։ Հետ չմնաց նաև մեկ այլ մերձավորարևելյան թագավորություն` Հորդանանը` իր մոտ ապաստան տալով մի քանի միլիոն սիրիացու։ Այդ մարդկանց ոչ միայն վայրկենապես ընդունեցին, այլև գրեթե մեխանիկորեն համապատասխան փաստաթղթեր տրամադրեցին, որպեսզի նրանք կարողանան աշխատել, սովորել, նոր կյանք կառուցել նոր տեղում և առաջարկվող նոր հանգամանքներում։
Եվրոպայում` ԵՄ կոչվող մետապետությունում, սիրիացիների ընդունումը նաև այնպիսի հետևանքներ առաջացրեց, որ միության բուն գոյությունը որոշակի պահի վտանգի տակ հայտնվեց։
Այդ ժամանակ անմոռանալի Brexit–ը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ թագահպատակ երկրների (ոչ թե Սաուդյան Արաբիայի պես, այլ սահմանադրություն ու ժողովրդավարություն ունեցող միապետությունները) կեսից ավելին հրաժարվեց հավասարի պես ընդունել սիրիացիներին (ինչը պնդում էր Բրյուսելը)։
Փախստականներին այն ժամանակ չէին ցանկանում ընդունել ո՛չ Լեհաստանը, ո՛չ Բալթյան երկրները։ Ինչո՞ւ։
Դե ինչպես, չէ՞ որ դեռ այն ժամանակ, այդ պետությունների վրա ազդման լծակներ ունենալու համար ԵՄ–ն օրենսդրորեն պարտադիր քվոտավորում առաջարկեց մտցնել նրանց համար, ովքեր, ևս մեկ անգամ նշենք, ստիպված էին փախչել սեփական երկրից, որը մասամբ ու այդ թվում նաև ԵՄ–ի վարքագծի հետևանքով «ԻՊ–ի (ՌԴ–ում արգելված ահաբեկչական խմբավորում ) հովանու» ներքո արյունալի և անօրեն խառնաշփոթի էր վերածվել։
Սիրիացիներին էժանագին սոցիալական կացարաններ խցկելով, նրանց նպաստներ ու կացության իրավունք տալով ու կարծելով, թե խնդիրը լուծված է, ԵՄ–ն հույս ուներ, որ շունչ կքաշի, բայց կես տարի առաջ ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները ստիպված եղան խայտառակ ձևով փախչել Աֆղանստանից` լքելով նրանց, ովքեր հավատացել էին իրենց, և դուրս բերելով միայն նրանց, ովքեր պարծենալու հնարավորություն էին տալիս` փրկածներին օգտագործելով որպես ֆոն սեփական կեղծ մարդասիրությունը ցուցադրելու համար։
Ուկրաինացի փախստականներին ընդունելու հետ կապված ընթացիկ ճգնաժամը նախադեպը չունի ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ ոչ միայն այն պատճառով, որ նրանք միլիոնավոր են, այլ որովհետև միացյալ Եվրոպան ստիպված կլինի գործ ունենալ ամենաթույլերի ու չպաշտպանվածների հետ։ Թվում էր, թե հզոր մայրցամաքը բոլոր հնարավորություններն ունի ցուցադրելու իր բոլոր կարողությունները` գործի դնելով իր հավաքական շռայլությունն ու բարությունը։
Այդ «շռայլությունը» չուշացավ։
Առաջինը սկսեց տրտնջալ Լեհաստանը` ասելով, որ իր հնարավորությունները գրեթե սպառվել են։ Առանձնակի ջանք չեն գործադրում նաև Բալթյան երկրները. «Մենք առանց այն էլ այդքան հարուստ չենք...»։
Հունգարիայում կամավորներն են ասում, որ փախստականների մի մասը այս ու այն կողմ ընկնելուց հետո պատրաստ են տուն վերադառնալ։ Ոչ բոլորը, բայց այս վեկտորն արդեն իսկ բնորոշիչ է։
Ինչ հետևանքներ կունենա ՌԴ-ի և ԵՄ–ի համար Ուկրաինայում տիրող վիճակը. ԱՄՀ–ի կանխատեսումը
Ոգեշնչված զեկույցներից դատելով` փախստականներին դեռ ընդունում են ԵՄ ամենահարուստ երկու երկրները` Ֆրանսիան և ԳԴՀ–ն։ Ընդունելն ընդունում են, բայց բարեգթության ժամկետները սահմանափակ են։ Ընդունված որոշման համաձայն` եկածներին պատրաստ են ընդունել (հանդուրժել) երեք տարի։ Օրինական կարգավիճակի արագացված ստացումը նշանակում է, որ պաշտպանությունը մեկ տարի է գործելու, հետո պետք է երկարացնել։ Երկու անգամ։ Երկու անգամն էլ` մեկ տարով։ Ոչ ոք չգիտի` հետո ինչ են անելու մարդիկ։
Գույքային առումով իրավիճակը լավ տեսք ունի բացառապես թղթի վրա` փախստականները օրական ոչ պակաս քան 20 եվրոյի չափով նպաստի իրավունք ունեն, եթե երեխա կա, երկուսի համար էլ։ Եթե երեխաների թիվն ավելի շատ է, գումարն ավելանում է, բայց ոչ շատ։ Եվ եթե նույնիսկ պատկերացնենք, որ կացարանն անվճար է, այնուամենայնիվ այդ գումարը կբավականացնի միայն, որ սովամահ չլինեն։
Մնում է իհարկե աշխատանք գտնելու հնարավորությունը։ Մեծ հավակնություններ չունեցողները աշխատանք կգտնեն և՛ Գերմանիայում, և՛ Ֆրանսիայում, բայց այն հազիվ թե հնարավոր լինի «երազանքի աշխատանք» անվանել, ինչպես նաև կասկածելի է, որ դրա դիմաց կվճարեն այնքան, որքան վճարում են տեղացիներին։ Ոչ այն պատճառով, որ եվրոպացիները ժլատ են, այլ որովհետև իրավիճակն է այդպիսին։ Այնտեղ այդպես են գնահատում ուրիշների աշխատանքը։
Մարոկացի քարագործները (Ֆրանսիայում) և թուրք հավաքարարները (Գերմանիայում) երևի կկարողանան լրացնել այս պատկերը իրենց գունագեղ շտրիխներով։
Եվ այսպես, դեռ 7 տարի առաջ ձախողելով մարդասիրության քննությունը, այնուհետև ցուցադրելով սեփական վախերը համավարակի շրջանում, Եվրոպան այս անգամ էլ, դատելով ամեն ինչից, փորձում է պահպանել դեմքը` շատ լավ խաղալով իր դերը (մենք ձեզ կընդունենք, բայց 3 տարով), միաժամանակ մեծ քայլ անելով դեպի մարդասիրական սնանկություն։
Մյուս կողմից, ինչպես ասվում էր անեկդոտում, ժամանակին դավաճանելը չի նշանակում պարտավորությունների խախտում, դա ցուցադրում է կանխագուշակություններ անելու հմտությունները։
Ինչևէ, այսօրվա կատաղի աշխարհում Եվրոպայի համար մարդկային կյանքերը կրկին ոչինչ են սեփական փառասիրության և անսահմանափակ եսասիրության դիմաց։
Լրահոս
0