00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ նախարարները ՌԴ-ի էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում չեն կայացրել

© AP Photo / Stephanie LecocqԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժոզեպ Բորելն այս շաբաթ ԵՄ–ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ չի ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Եվրամիության երկրների նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել, սակայն Ռուսաստանից էներգակիրների ներմուծման նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է եվրոպացի դիվանագետ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այսօր քննարկվող հարցերի շարքում որոշ անդամ երկրներ հարց բարձրացրին էներգակիրների հետ կապված... որևէ որոշում չի կայացվել, սակայն ինչպես այդ, այնպես էլ այլ հավանական միջոցներ են քննարկել նախարարները», – ասել է նա։
Բորելը նշել է նաև, որ այս շաբաթ ԵՄ–ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների կիրառում չի սպասվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։
Լրահոս
0