00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը կրկին թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը մեկնի Հայաստանից

© Sputnik / Aram NersesyanԱննա Դանիբեկյան
Աննա Դանիբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Աննա Դանիբեկյան
Բաժանորդագրվել
Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դատարանն իր որոշումներով հակասական մոտեցումներ է դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց։
«Ապրիլի 7-ին և 8-ին կկայանա ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի, երեխաների հարցերով ենթահանձնաժողովի նիստերը։ Դրանք պետք է կայանան Իտալիայի Հռոմ քաղաքում։ Ուստի միջնորդում եմ թույլատրել` ապրիլի 6-9-ն ընկած ժամանակահատվածում Գևորգյանը բացակայի երկրից և նրա տեղաշարժի սահմանափակումն այդ շրջանում վերացնել»,–ասաց Սահակյանը։
Գործով դատախազները, սակայն, առարկեցին միջնորդության դեմ` ասելով, որ այն մերժման է ենթակա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը` հաշվի առնելով Գևորգյանի դրսևորած վարքագիծը։
«Գևորգյանին մեկ անգամ դատական նիստերին բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ առանց պատճառաբանության չէր ներկայացել նիստին։ Ուստի դատարանը գտնում է, որ բարձր է Գևորգյանի` դատական նիստին չներկայանալու վտանգը, և սահմանահատման թույլտվություն տրամադրելու պարագայում ողջամիտ ենթադրություն կա, որ նա կարող է չներկայանալ նիստերին»,–ասաց Դանիբեկյանը։
Գևորգյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ իրեն դատարան բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ նա կանխավ զգուշացրել էր դատարանին, որ պետք է ԱԺ նիստերին մասնակցի։ Ավելին`դատարանը հարգելի էր համարել, որ պետք է ԱԺ նիստերին մասնակցի։ Նրա խոսքով` դատարանն իր որոշումներով հակասական մոտեցումներ է դրսևորում։
Աննա Դանիբեկյանը մարտի 1-ին ևս թույլ չէր տվել, որ Գևորգյանը բացակայի Հայաստանից և մարտի 14-15-ին Ստրասբուրգում մասնակցի ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստերին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրգործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
Լրահոս
0