https://arm.sputniknews.ru/20220322/azhn-1-rvope-lrutjamb-hargec-1920ti-shushii-jarderi-zvoheri-hishataky-40029698.html
ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ.–ի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը
ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ.–ի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Հայ ազգի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20... 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T11:10+0400
2022-03-22T11:10+0400
2022-03-22T11:15+0400
աժ (ազգային ժողով)
շուշի
ջարդեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24636542_0:0:1600:900_1920x0_80_0_0_c16dab3272e10a60c5330dc91703b47b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ–ը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկով այսօր ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ–ին Շուշիում թուրք–ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։Հիշեցնենք`1919 թ. հունվարի 15-ին Մուսավաթական Ադրբեջանի իշխանությունների կողմից` Անգլիայի համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակվեց Խոսրով-բեկ Սուլթանովը։ Բայց Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս, ուստիև նա չէր պատրաստվում ենթարկվել Մուսավաթական Ադրբեջանի նշանակած գեներալ-նահանգապետին: Արցախի Ազգային խորհուրդը բրիտանական զորքերի հրամանատարությանն ուղղված 1919 թ. մայիսի 30-ի գրության մեջ Սուլթանովի նշանակմանն իր անհամաձայնությունը հիմնավորեց նրանով, որ վերջինը թուրքական նախկին գործակալ է ու հայտնի է իր հակահայկական տրամադրություններով։ Ավելին, նշվում էր, որ Սուլթանովը Բաքվի հայերի ջարդերի պատասխանատուներից մեկն է։ Արցախահայության այս պահանջը հաշվի չառնվեց։ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ.–ի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակըՇուշիի հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու առաջին փորձը Սուլթանովը կատարեց դեռ 1919 թ. ամռանը։ Հունիսի 4-ի առավոտյան, Սուլթանովի հրամանով սկսվեց Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, ինչից հետո ներխուժեցին թաթար զինվորները և քրդական հրոսակախումբը և սոսկալի ավերածություններ կատարեցին ու մի քանի տասնյակ հայեր սպանեցին։ Հունիս 5-ի գիշերը գեներալ-նահանգապետի եղբոր՝ Ս. Սուլթանովի գլխավորած 600 հոգանոց քրդական հրոսակախումբը հարձակվեց Շուշիից ոչ հեռու գտնվող Ղայբալիշեն գյուղի վրա, և 70 տուն ունեցող բնակավայրը մեկ օրվա ընթացքում մոխրակույտի վերածվեց, տներն ու եկեղեցին ավերվեցին, ավելի քան 500 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք ու ծերեր էին, սրի քաշվեցին։Սա, սակայն, դեռ սկիզբն էր։ 1920 թվականի մարտի 22-26-ը Թուրքիայի Հանրապետության բանակը` դրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից Շուշիում հայերի մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրականացրեցին։Հայ ազգի նկատմամբ իրականացված հերթական այս ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20 000 հայեր սպանվեցին։
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24636542_200:0:1400:900_1920x0_80_0_0_fdb7957e083ae0bfe707b887793384f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), շուշի, ջարդեր
աժ (ազգային ժողով), շուշի, ջարդեր
ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ.–ի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը
11:10 22.03.2022 (Թարմացված է: 11:15 22.03.2022) Հայ ազգի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20 000 հայեր սպանվեցին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ–ը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկով այսօր ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց 1920թ–ին Շուշիում թուրք–ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։
«4-5 օր տևած ջարդերի արդյունքում շուրջ 20 000 մեր հայրենակիցներ մահացան։ Կարծում եմ` այս պահին տեղի ունեցող իրադարձությունների, Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է, որ աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,– ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք`1919 թ. հունվարի 15-ին Մուսավաթական Ադրբեջանի իշխանությունների կողմից` Անգլիայի համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակվեց Խոսրով-բեկ Սուլթանովը։ Բայց Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս, ուստիև նա չէր պատրաստվում ենթարկվել Մուսավաթական Ադրբեջանի նշանակած գեներալ-նահանգապետին: Արցախի Ազգային խորհուրդը բրիտանական զորքերի հրամանատարությանն ուղղված 1919 թ. մայիսի 30-ի գրության մեջ Սուլթանովի նշանակմանն իր անհամաձայնությունը հիմնավորեց նրանով, որ վերջինը թուրքական նախկին գործակալ է ու հայտնի է իր հակահայկական տրամադրություններով։ Ավելին, նշվում էր, որ Սուլթանովը Բաքվի հայերի ջարդերի պատասխանատուներից մեկն է։ Արցախահայության այս պահանջը հաշվի չառնվեց։
Շուշիի հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու առաջին փորձը Սուլթանովը կատարեց դեռ 1919 թ. ամռանը։ Հունիսի 4-ի առավոտյան, Սուլթանովի հրամանով սկսվեց Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, ինչից հետո ներխուժեցին թաթար զինվորները և քրդական հրոսակախումբը և սոսկալի ավերածություններ կատարեցին ու մի քանի տասնյակ հայեր սպանեցին։ Հունիս 5-ի գիշերը գեներալ-նահանգապետի եղբոր՝ Ս. Սուլթանովի գլխավորած 600 հոգանոց քրդական հրոսակախումբը հարձակվեց Շուշիից ոչ հեռու գտնվող Ղայբալիշեն գյուղի վրա, և 70 տուն ունեցող բնակավայրը մեկ օրվա ընթացքում մոխրակույտի վերածվեց, տներն ու եկեղեցին ավերվեցին, ավելի քան 500 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք ու ծերեր էին, սրի քաշվեցին։
Սա, սակայն, դեռ սկիզբն էր։ 1920 թվականի մարտի 22-26-ը Թուրքիայի Հանրապետության բանակը` դրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից Շուշիում հայերի մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրականացրեցին։
Հայ ազգի նկատմամբ իրականացված հերթական այս ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20 000 հայեր սպանվեցին։