00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում դեռ գազ չկա, Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում. ԱՀ նախագահի խոսնակ

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Ստեփանակերտ
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը փական է դրել, և հիմա էլ այդ պատճառով է Արցախում գազամատակարարումը դադարեցվել։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետությունում մարտի 21-ից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Այս պահին աշխատանքներ են տարվում ադրբեջանական կողմի հետ, ռուս խաղաղապահները բանակցում են։ Մարտի 19-ից գազը մատակարարվել է բնակիչներին մինչև մարտի 21-ի երեկոյան։ Մի քանի ժամում գազի ճնշումն իջավ, ու բնակավայր առ բնակավայր, թաղամաս առ թաղամաս սկսեց անջատվել»,– նշեց Ավանեսյանը։

Հարցին` արդյոք այդ երկու օրում հնարավոր եղել է գազի որոշակի պաշար պահեստավորել, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտեց` Արցախում նման հնարավորություն չկա։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն իսկ սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
Լրահոս
0