00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը եկել, կանգնել է, իրենք ոչինչ չեն արել. պատգամավորը` ՊՆ–ի հաղորդագրության մասին

© Sputnik / Asatur YesayantsАнна Григорян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн
Анна Григорян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 21-ին ևս մեկ անգամ հերքել էր ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիների առաջխաղացման մասին լուրերին ու դրանց վերաբերյալ ՊՆ պարզաբանմանը։
«Ասում են` այն դիրքերը, որոնցում հիմա տեղակայված են ադրբեջանցիները, ոչ թե հիմա են եկել, այլ ավելի շուտ էին եկել։ Այսինքն` ասում են` այո՛, եկել են ՀՀ սուվերեն տարածք, բայց, ժողովուրդ ջա՛ն, մի՛ խառնվեք, դա եղել է ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ առաջ։ Պաշտպանության նախարարությունը ո՞նց կարող է նման հաղորդագրություն տարածել։ Բա, եթե որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք դա նկատել էիք, ինչո՞ւ չեք եկել այդ դիրքերը զբաղեցրել ու նրանց հետ շպրտել։ Ուղղակի աբսուրդ է, էլի, սպասել են, որ գարունից հետո գա ամառը, աշունը, որևէ բան չեն արել»,– ասաց Գրիգորյանը` ՊՆ տարածած հաղորդագրությունը «աբսուրդային» որակելով։
Նրա մեկնաբանմամբ` պաշտպանական գերատեսչությունը, որի հիմանական գործառույթը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, այս հայտարարությամբ փաստել է իր անգործությունը։
«Հայտարարում են, որ ադրբեջանական զորքը եկել, ՀՀ սուվերեն տարածքում կանգնել է, իրենք էլ դրա դեմ ոչինչ չեն արել, սպասել են մինչև ավելի հարմար դիրքավորվեն ու վրաններն էլ ավելացնեն»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գրիգորյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է իր առաջ գալու քաղաքականությունը, ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ արձանագրում է փաստն ու ասում` ոչինչ անել չենք կարող։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 21-ին ևս մեկ անգամ հերքել էր ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը։
Գերատեսչությունը հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։
Նշենք, որ դեռ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։
Մարտի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ տեղեկացրել էր, որ Ներքին Հանդի եկեղեցին, վարելահողերի մի մասը, գերեզմանոցը ադրբեջանական ԶՈւ դիրքավորման արդյունքում նշանառության տակ են։
ՊՆ–ն այս մասով հայտնել էր, որ կա նույն անվամբ երկու գյուղ` Հին Ներքին Հանդ, որը բնակեցված չէ, և նորը, որը ադրբեջանական դիրքերից հեռու է շուրջ 2 կմ, ինչպես նաև տարածքում կա մի քանի բարձունք, ինչը բացառում է Ներքին Հանդ գյուղի դիտարկումը։
Պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ տեղում մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն` վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած տեղաշարժ։
Լրահոս
0