00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրվական–տները» Ադրբեջանի հետ սահմանին. Կադաստրի կոմիտեն դրանք Հայաստանի մաս չի ճանաչում

© Sputnik / Aram NersesyanՍիլվա Բեգլարյանի տունը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Սիլվա Բեգլարյանի տունը  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Բաժանորդագրվել
Տների հասցեները նշված են այնտեղ բնակվող մարդկանց անձնագրերում, նրանք կոմունալ վարձերը մուծում են, զորակչվում են բանակ, սակայն սեփականության իրավունքի վկայական չեն կարողանում ստանալ։
Տավուշի մարզում` Ադրբեջանին սահմանակից Ոսկեպար գյուղում, մի քանի տուն կա, որոնց տերերը չեն կարողանում սեփականության իրավունքի վկայական ստանալ իրենց տան համար։
© Sputnik / David Galstyan Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը
Село Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը
Երեք տներից երկուսը բնակելի են, երրորդը` կիսակառույց առանձնատուն է (առանց ներքին հարդարման), որի սեփականատերը ՌԴ–ում է գտնվում։ Պարզվում է` խնդիրը կապված է Հայաստանի այն քարտեզի հետ, որից օգտվում են Կադաստրի կոմիտեում։

«Փողոցում չմնալ»

Մենք տանտերերի հետ խոսեցինք այն մասին, թե ինչու և ինչպես են իրենք բացառություն դարձել։ Առաջին տան բնակչուհի Լիլիթ Մանուչարյանը պատմեց, որ Կադաստրի կոմիտեի քարտեզներում իրեն տունը հայ–ադրբեջանական սահմանին է գտնվում։
«Ինձ ասացին, որ եթե ճանապարհը (Իջևան–Նոյեմբերյան - խմբ.) հայկական է, ապա տները ևս հայկական են։ Ես մի քանի անգամ դիմել եմ Կադաստր, գյուղապետն էլ է դիմել, ասում են` «չի լինի», փաստաթղթեր չենք կարող տրամադրել։ Բայց մենք ամբողջ ընտանիքով հենց այս հասցեում ենք գրանցվել անձնագրային բաժնում»,–ասում է Լիլիթը։
© Sputnik / Aram NersesyanՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակչի գրանցումը
Прописка жителя села Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակչի գրանցումը
Նա այնտեղ ապրում է 2006 թվականից, տունը կառուցվել է, ամենայն հավանականությամբ, 90-ականների սկզբին։ Տունը գնելու պահին գյուղում ոչ ոք սեփականության վկայական չի ունեցել, նույնիսկ հիմա ոչ բոլորն են ձևակերպել։ Փաստաթղթերը ձևակերպել են նրանք, ովքեր բավականաչափ գումար են ունեցել։
Լիլիթն այս խնդրին առաջին անգամ տարիներ առաջ է բախվել. 2006թ.–ին, տուն գնելուց հետո, էլեկտրականություն և գազ անցկացնելու համար սեփականության իրավունքի փաստաթղթերն էին պետք։
Փորձել են ստանալ տարբեր գերատեսչությունների միջոցով, պատասխանել են, որ կստացվի, բայց հետո։
«Լույս էլ, գազ էլ անցկացրել ենք։ Բայց դրա համար գյուղապետից տեղեկանք ենք ներկայացրել, որ այստեղ ենք ապրում»,–նշում է գյուղի բնակչուհին։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Մանուչարյանի տունը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Дом Лилит Манучарян в селе Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Լիլիթ Մանուչարյանի տունը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Ընդ որում, նշում է նա, 2008 թվականին գյուղի բոլոր տները լուսանկարվել են ու քարտեզագրել։ Վերջին անգամ Լիլիթը գյուղապետին երկու տարի առաջ է դիմել։ Վերջինս զանգահարել է վերադաս մարմիններին, բայց ասել են, թե «դեռ չի լինի»։
«Սկզբում չէին հասկանում, թե ինչ խնդիր կա։ Բայց պատերազմից հետո հասկացանք... Փաստաթղթերն ինձ պետք են, որպեսզի եթե հանկարծ (դրան չեմ հավատում), բայց եթե այնուամենայնիվ այս տարածքները հանձնեն Ադրբեջանին, գոնե սեփականության իրավունքի վկայական ունենամ։ Որ փոխհատուցեն, ուրիշ տուն տան ինձ։ Թե չէ փողոցում կմնամ»,–ասում է կինը։
Նա հիշում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի հետ կապված իրավիճակը (որի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ - խմբ.), և վախենում է նույն ճակատագրի կրկնությունից։
Լիլիթը մենակ է մեծացնում երկու երեխաներին, 1500 քմ հողամասում գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Սկզբում սեփականության վկայականի բացակայության պատճառով անգամ նպաստ չէր ստանում, փաստաթղթային խնդիրները հաջողվեց լուծել դարձյալ գյուղապետարանի միջամտությամբ։
© Sputnik / Aram NersesyanՄանուչարյանների ու Բեգլարյանների տները (աջից) Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Дома семей Манучарян и Бегларян (справа) в селе Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Մանուչարյանների ու Բեգլարյանների տները (աջից) Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Վերջերս նրա որդին` Հրանտը, նշիկների թանկարժեք վիրահատություն է տարել, կինը ստացած նպաստով վարկն է մուծում։ Գյուղում աշխատանք չկա, հողի պակասության պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվելը նույնպես բարդ է։
Հրանտն այս տարի 18 տարեկան է դառնում, բանակ է գնալու։ Զինկոմիսարիատում տղան հենց ըստ բնակության վայրի է հաշվառված։

Հողը գյուղխորհուրդն է հատկացրել

Փաստաթղթերի խնդիր ոչ միայն Լիլիթն ունի։ Երկրորդ սեփական տան բնակչուհի Սիլվա Բեգլարյանն այստեղ ապրում է գրեթե 30 տարի` արցախյան առաջին պատերազմի ավարտից սկսած։
© Sputnik / Aram NersesyanՍիլվա Բեգլարյանի տունը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Дом Сильвы Бегларян в селе Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Սիլվա Բեգլարյանի տունը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում
Դրանից առաջ էլ նույն գյուղում է ապրել, բայց ամուսնուց բաժանվելուց հետո տեղափոխվել է այստեղ, գյուղխորհուրդը նրան մոտ 1000 քմ հող է տրամադրել, որի վրա էլ կառուցվել է տունը։ Ավելի ուշ պարզվել է, որ սեփականության փաստաթղթեր ձևակերպել չի կարող։
© Sputnik / Aram Nersesyan

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները - Sputnik Արմենիա
1/2

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները

© Sputnik / Aram Nersesyan

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչը

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչը - Sputnik Արմենիա
2/2

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչը

1/2

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները

2/2

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչը

«Ժամանակին, երբ ճանապարհն էին կառուցում, ինչ–որ մեկը գալիս էր, չափումներ էր անում, լուսանկարում էր, որ Կադաստրի քարտեզներում ներառեն։ Բայց պարզվեց, որ չեն կարող։ Նրանց քարտեզներով ստացվում է, որ սա թուրքի (ադրբեջանական) հող է»,–ասում է կինը։
Տիկին Սիլվան երկու երեխա ունի, բայց «գրանցման խնդրի» պատճառով չի կարողացել նույնիսկ նպաստ ստանալ (ընդամենը երկու ամիս է ստացել)։ Ինչպես և նախորդ դեպքում, այս հասցեում նրանց բնակությունը փաստաթղթով միայն անձնագրում է արձանագրված։
© Sputnik / Aram NersesyanՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակչի գրանցումը
Прописка жителя села Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակչի գրանցումը
Նրա երկու որդիներն էլ այս հասցեից են զորակոչվել բանակ։ Նրանք ասում են, որ խորհրդային շրջանի տարբեր քարտեզներում սահմանը տարբեր տեղերով է անցնում։ Հիմա տղամարդիկ չգիտեն` արժե՞ վերանորոգել տունը, ավտոտնակ կառուցել։ Կարող են հանկարծ ասել. «Հավաքվեք, գնացեք»։
«Եթե էդպես լինի, ես ո՞ւր պիտի գնամ»,–ասում է տիկին Սիլվան։

Կադաստրի Կոմիտեի քարտեզներում այս տները չկան

Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ծանոթ է խնդրին։ Այն առաջացել է դեռևս 90-ականներին, երբ գյուղում նոր էին սկսել տների փաստաթղթերը ձևակերպել։
«Ձևակերպման խնդիրը վերաբերում է Կադաստրի կոմիտեին։ Հիմա կադաստրը հրաժարվում է ձևակերպել դրանք», - ասաց Աղբալյանը։
Նա հաստատեց, որ խնդիրը երեք տներին է վերաբերում. տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում սահմանները փոփոխվել են։ Ըստ 20-ականների քարտեզի` տարածքը Հայաստանինն է, այնուհետև փոխանցվել է Ադրբեջանին, 70-ականներին կրկին վերադարձվել է Հայաստանի ԽՍՀ–ին։
© Photo : GoogleՀայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ Google-ի քարտեզներում
Граница между Арменией и Азербайджаном в районе села Воскепар на картах Google - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ Google-ի քարտեզներում
Մենք հարցում ուղարկեցինք Կադաստրի կոմիտե, խնդրելով պարզաբանել, թե ինչու երկու ընտանիք չեն կարողանում սեփականության վկայական ձևակերպել։ Մեր հստակ հարցին այնտեղ ինչ–որ լղոզված պաստախան տվեցին։
Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքներիպետական գրանցման մասին» օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի պահաջների համաձայն Կադաստրը սեփականության իրավունքը գրանցում է համապատասխան փաստաթղթերի առկայության և մերժելու հիմքերի բացակայության դեպքում։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ձեր կողմից նշված փողոցում առկա են իրավունքի (սեփականության - խմբ.) պետական գրանցումներ»,–ասվում է պատասխանում։
Հաշվի առնելով այս պատասխանը, մենք որոշեցինք ինքնուրույն ստուգել քարտեզը։ Եվ հայտնաբերեցինք, որ Կադաստրի քարտեզի համաձայն Հայաստանը վերջանում է փողոցի կեսից։ Նշված երեք տները երկրից «դուրս են մնում»։
© Photo : Cadastre Commettee of RA

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում - Sputnik Արմենիա
1/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

© Photo : Cadastre Commettee of RA

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում - Sputnik Արմենիա
2/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

1/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

2/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Ոսկեպար գյուղի մոտ ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզներում

Կիրանց գյուղը

Հետաքրքիր է, որ հարևան Կիրանց գյուղի (որտեղ նույնպես կարող էին նմանատիպ խնդիրներ ծագել) տարածքում, ի տարբերություն Ոսկեպարի, Google– ի քարտեզը Կադաստրի քարտեզին չի համընկնում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Կամո Շահինյանը, Google maps–ը հաշվի չի առել 1986թ.–ին արված փոփոխությունները։
Կադաստրի ներկայիս քարտեզում բոլոր տներն ու հողը գտնվում են Հայաստանի տարածքում, բնակիչներն ունեն դրանց փաստաթղթերը։
«Իսկ Google–ի քարտեզը կարծեմ 1976թ.–ի քարտեզին է համընկնում»,–ասաց Աբգարյանը։
Համեմատելիս քարտեզների միջև տարբերությունները բավականին նկատելի են։
© Photo : Google

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում - Sputnik Արմենիա
1/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

© Photo : Cadastre Commettee of RA

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում - Sputnik Արմենիա
2/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

1/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

2/2

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Կիրանց գյուղի մոտ Google-ի քարտեզներում

Հ.Գ. Եվ այո, ներքին կանոնադրությունը, վարչատարածքային բաժանումը, Կադաստրի կոմիտեն չեն կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու-զիջելու համար։
Լրահոս
0