https://arm.sputniknews.ru/20220321/rd-qaghaqacinery-chen-patzhvi-facebook-ic-ev-instagram-ic-ogtvelu-hamar-39997348.html
ՌԴ քաղաքացիները չեն պատժվի Facebook-ից և Instagram-ից օգտվելու համար
ՌԴ քաղաքացիները չեն պատժվի Facebook-ից և Instagram-ից օգտվելու համար
Sputnik Արմենիա
Դատախազի խոսքով` ՌԴ–ում սոցցանցերի արգելափակումը տեխնիկապես հնարավոր է շրջանցել, և շատ քաղաքացիներ պահպանել են իրենց էջերն այդ սոցցանցերում։ 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T14:29+0400
2022-03-21T14:29+0400
2022-03-21T14:39+0400
facebook
instagram
ինստագրամ
օգտատեր
ռուսաստան
պատերազմ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71703505_0:84:1600:984_1920x0_80_0_0_c4559ce05039c762a134b065e2344afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եթե Ռուսաստանում արգելվի Meta-ն, ապա Facebook-ի և Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Մոսկվայի Տվերսկոյի դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցչին։Նրա խոսքով` իսկապես արգելքը շրջանցելու տեխնիկական հնարավորություն կա, և Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքացիներ արդեն նոր հաշիվներ ունեն կամ պահպանել են նախկին հաշիվներն այդ սոցիալական ցանցերում։Ավելի վաղ Meta Platforms-ը, հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, ժամանակավորապես հանել էր Facebook-ում և Instagram-ում ռուս զինվորականների, «բայց ոչ ՌԴ քաղաքացիական բնակչության դեմ» բռնության կոչերի արգելքը:Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta–ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության հրապարակային կոչերի և ահաբեկչությանն օժանդակելու հատկանիշներով։Meta-ի հակառուսական նոր քաղաքականությունը կկիրառվի միայն ՈւկրաինայումՌոսկոմնադզորը ՀՀ գլխավոր դատախազության խնդրանքով Ռուսաստանում սահմանափակել է Instagram սոցցանցի մուտքը` ռուսների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի պատճառով։ Instagram-ն արդեն անհասանելի է ռուսական IP հասցեներից մուտք գործելու դեպքում։Իսկ մինչ այդ Ռոսկոմնադզորն արգելափակել էր Facebook-ը Ռուսաստանում՝ ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի, Sputnik-ի և RT-ի նկատմամբ զանգվածային խտրականության պատճառով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71703505_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1f22c4c6a7a6bba0ac9bdc0ebd36df0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
facebook, instagram, ինստագրամ, օգտատեր, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա
facebook, instagram, ինստագրամ, օգտատեր, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա
ՌԴ քաղաքացիները չեն պատժվի Facebook-ից և Instagram-ից օգտվելու համար
14:29 21.03.2022 (Թարմացված է: 14:39 21.03.2022) Դատախազի խոսքով` ՌԴ–ում սոցցանցերի արգելափակումը տեխնիկապես հնարավոր է շրջանցել, և շատ քաղաքացիներ պահպանել են իրենց էջերն այդ սոցցանցերում։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եթե Ռուսաստանում արգելվի Meta-ն, ապա Facebook-ի և Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Մոսկվայի Տվերսկոյի դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցչին։
«Մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվի միայն այն բանի համար, որ օգտվում են Meta -ի արտադրանքից», - պարզաբանել է դատախազը:
Նրա խոսքով` իսկապես արգելքը շրջանցելու տեխնիկական հնարավորություն կա, և Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքացիներ արդեն նոր հաշիվներ ունեն կամ պահպանել են նախկին հաշիվներն այդ սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Meta Platforms-ը, հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, ժամանակավորապես
հանել էր Facebook-ում և Instagram-ում ռուս զինվորականների, «բայց ոչ ՌԴ քաղաքացիական բնակչության դեմ» բռնության կոչերի արգելքը:
Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta–ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
ծայրահեղականության հրապարակային կոչերի և ահաբեկչությանն օժանդակելու հատկանիշներով։
Ռոսկոմնադզորը ՀՀ գլխավոր դատախազության խնդրանքով Ռուսաստանում սահմանափակել է Instagram սոցցանցի մուտքը` ռուսների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի պատճառով։ Instagram-ն արդեն անհասանելի է ռուսական IP հասցեներից մուտք գործելու դեպքում։
Իսկ մինչ այդ Ռոսկոմնադզորն արգելափակել էր Facebook-ը Ռուսաստանում՝ ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի, Sputnik-ի և RT-ի նկատմամբ զանգվածային խտրականության պատճառով։