https://arm.sputniknews.ru/20220321/animast-kvotvorats-e-hrvomi-papy-ukrainajum-teghi-unecvogh-iradardzutjunneri-masin-39994171.html
«Անիմաստ կոտորած» է. Հռոմի պապը` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
«Անիմաստ կոտորած» է. Հռոմի պապը` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Sputnik Արմենիա
Քահանայապետը կոչ է արել հավատացյալներին «չսովորել պատերազմի ու բռնության» գոյությանը և նույնիսկ հետագա ամիսներին շարունակել ընդունել ուկրաինացի փախստականներին: 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T13:47+0400
2022-03-21T13:47+0400
2022-03-21T13:48+0400
հռոմի պապ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36874589_0:0:1601:901_1920x0_80_0_0_045f6a07978f1f6a8ac8c3c5d8580a05.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայի իրադարձություններն «արդարացում չունեցող անիմաստ կոտորած» է անվանել ու խնդրել է առաջնորդներին դադարեցնել «այդ զազրելի պատերազմը»:«Անիմաստ կոտորած, որտեղ ամեն օր կրկնվում են տառապանքներն ու վայրագությունները։ Արդարացում չկա։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ջանքեր գործադրեն այդ պատերազմը դադարեցնելու համար», - ասել է քահանայապետը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:Ֆրանցիսկոսի խոսքով՝ Ուկրաինայում ռումբերն ու հրթիռներն հարվածում են քաղաքացիական բնակչությանն ու անմեղ երեխաներին, որոնց նա նախօրեին տեսել է Հռոմի մանկական հիվանդանոցում, երբ նրանք վնասվածքներով ժամանել են Ապենիններ:Ավելի վաղ քահանայապետը Twitter-ում երեք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, աջակցություն էր հայտնել Ուկրաինայի ժողովրդին:Վերջին ժամանակներս Ֆրանցիսկոս պապը բազմիցս խաղաղության կոչ է արել։ Անցյալ կիրակի, դիմելով հավատացյալներին, քահանայապետը կոչ էր արել «Ուկրաինայում դադարեցնել անթույլատրելի զինված ագրեսիան, քանի դեռ քաղաքները գերեզմանոցների չեն վերածվել»։ՌԴ օդատիեզերական ուժերը 1 գիշերվա ընթացքում 44 ուկրաինական ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆՀիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36874589_71:0:1494:1067_1920x0_80_0_0_031896e787ea9c018e9b29bb06335f56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, ուկրաինա, պատերազմ
հռոմի պապ, ուկրաինա, պատերազմ
«Անիմաստ կոտորած» է. Հռոմի պապը` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
13:47 21.03.2022 (Թարմացված է: 13:48 21.03.2022) Քահանայապետը կոչ է արել հավատացյալներին «չսովորել պատերազմի ու բռնության» գոյությանը և նույնիսկ հետագա ամիսներին շարունակել ընդունել ուկրաինացի փախստականներին:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայի իրադարձություններն «արդարացում չունեցող անիմաստ կոտորած» է անվանել ու խնդրել է առաջնորդներին դադարեցնել «այդ զազրելի պատերազմը»:
«Անիմաստ կոտորած, որտեղ ամեն օր կրկնվում են տառապանքներն ու վայրագությունները։ Արդարացում չկա։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ջանքեր գործադրեն այդ պատերազմը դադարեցնելու համար», - ասել է քահանայապետը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:
Ֆրանցիսկոսի խոսքով՝ Ուկրաինայում ռումբերն ու հրթիռներն հարվածում են քաղաքացիական բնակչությանն ու անմեղ երեխաներին, որոնց նա նախօրեին տեսել է Հռոմի մանկական հիվանդանոցում, երբ նրանք վնասվածքներով ժամանել են Ապենիններ:
«Մտածում եմ միլիոնավոր ուկրաինացի փախստականների մասին, որոնք պետք է ամեն ինչ թողնելով փախչեն։ Մեծ ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր փախնելու հնարավորություն չունեն։ Շատ ծեր մարդիկ, հիվանդ ու աղքատ, իրենց երեխաներից հեռու, խոցելի խմբեր, որոնք մնում ու մահանում են ռումբերի տակ, առանց անվտանգ տեղ գտնելու հնարավորության։ Այս ամենը հակամարդկային է, սրբապղծություն է, ուղղված է մարդկային կյանքի դեմ, որը պետք է հարգել և պաշտպանել, ոչ թե ոչնչացնել», - ասել է քահանայապետը։
Ավելի վաղ քահանայապետը Twitter-ում երեք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, աջակցություն էր հայտնել Ուկրաինայի ժողովրդին:
Վերջին ժամանակներս Ֆրանցիսկոս պապը բազմիցս խաղաղության կոչ է արել։ Անցյալ կիրակի, դիմելով հավատացյալներին, քահանայապետը կոչ էր արել «Ուկրաինայում դադարեցնել անթույլատրելի զինված ագրեսիան, քանի դեռ քաղաքները գերեզմանոցների չեն վերածվել»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։