https://arm.sputniknews.ru/20220321/ajsor-arevneri-orn-e-grigvorjany-khvosel-e-dauni-hamakhtanishvov-mardkanc-khndirneri-masin-39984535.html
Այսօր «Արևների» օրն է. ՀՀ ՄԻՊ-ը խոսել է Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրների մասին
Այսօր «Արևների» օրն է. ՀՀ ՄԻՊ-ը խոսել է Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր... 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T11:06+0400
2022-03-21T11:06+0400
2022-03-21T11:08+0400
հայաստան
քրիստինե գրիգորյան
հհ միպ
դաունի համախտանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39652321_0:54:1600:955_1920x0_80_0_0_2ef3cbe6ccae83dd24d90d8824db4b1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։Նշենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։Նա ցավով շեշտել է, որ մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։Նրա խոսքով`պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։Պետք է թույլ չտալ Դաունի համախտանիշով մարդկանց որևէ մեկուսացում. Թաթոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39652321_179:0:1600:1066_1920x0_80_0_0_95748bda4b4dbd8e7813284021d64d39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրիստինե գրիգորյան, հհ միպ, դաունի համախտանիշ
հայաստան, քրիստինե գրիգորյան, հհ միպ, դաունի համախտանիշ
Այսօր «Արևների» օրն է. ՀՀ ՄԻՊ-ը խոսել է Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրների մասին
11:06 21.03.2022 (Թարմացված է: 11:08 21.03.2022) ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Նման
հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։
Նշենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։
«Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։Այս օրը ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է»,–գրել է Գրիգորյանը։
Նա ցավով շեշտել է, որ մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։
Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։
Նրա խոսքով`պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։