00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երկու երկրների արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11 - ի եռակողմ հայտարարության իրականացումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը:
«Քննարկվել է «3+3» (Ադրբեջան – Հայաստան – Վրաստան + Ռուսաստան – Իրան – Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքի վերաբերյալ ժամանակագրությունը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի` Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, այդ թվում ՝ փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև ապրիլին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարության նախապատրաստումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Լրահոս
0