00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պեկինին ձեռնտու է խաղաղության հաստատումը, պայմանով, որ ՌԴ–ն դրանից չթուլանա. քաղաքագետ

Պեկինին ձեռնտու է խաղաղության շուտափույթ հաստատումը, բայց պայմանով, որ ՌԴ–ն դրանից չթուլանա․ Սահակյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կհաջողվի՞ արդյոք Արևմուտքին ներազդել ռուս–չինական հարաբերությունների վրա` խոչընդոտելով դրանց բնականոն ընթացքը։
ՌԴ–ն Չինաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է, ուստի Պեկինը բացահայտորեն երբեք չի քննադատի Մոսկվային, առավել ևս դիվանագիտական դաշտում կփորձի հռետորաբանորեն պաշտպանել Ռուսաստանին` բազմաթիվ անգամ նշելով, որ նրա դեմ ուղղված միակողմանի պատժամիջոցները հարցի լուծում չեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մհեր Սահակյանը։
«Աշխարհաքաղաքական հարցերում ռուս–չինական համագործակցությունը շատ կարևոր նշանակություն ունի, այսօր այդ երկու գերտերությունները փորձում են ստեղծել առանձին բևեռ, և այդ գործընթացն ըստ էության մեկնարկել է։ Չինաստանում, ԱՄՆ–ում ու ԵՄ–ում շատ լավ են հասկանում, որ եթե երկու երկրներն ունեն տնտեսական, առևտրային սերտ հարաբերություններ, ապա պատերազմ տեղի չի ունենա, իսկ եթե չկան այդ հարաբերությունները, ապա պատերազմը կլինի անխուսափելի»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանը վկայակոչեց նաև Չինաստանի այն տեսակետը, ըստ որի` ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, որովհետև տոտալ պատերազմը Չինաստանին ձեռնտու չէ, քանզի լինելով երկիր–տնտեսություն` նրան անհրաժեշտ է, որ ճանապարհները բաց լինեն, որ բիզնեսն աշխատի, առավել ևս, որ Չինաստանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերն է։
«Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ուղղություններից մեկն անցնում է Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա, և եթե Հին աշխարհամասում հակամարտությունը հասնի ՆԱՏՕ–Ռուսաստան առճակատման, ապա Չինաստանը կունենա ահռելի կորուստներ։ Իսկ մյուս ուղղությունն անցնում է Կենտրոնական Ասիայով, Հարավային Կովկասով, Սև ծովով դեպի Եվրոպա, որն արդեն իսկ փակվեց Չինաստանի համար, հետևաբար վերջինիս ձեռնտու է խաղաղության շուտափույթ հաստատումը, բայց պայմանով, որ Ռուսաստանը դրանից չթուլանա»,– ասաց քաղաքագետը։
Սահակյանի պնդմամբ` Չինաստանում շատ լավ հասկանում են, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները նաև հնարավորություններ են ընձեռում չինական ընկերություններին լրացնելու նրանց տեղը, որոնք այսօր հեռանում են ռուսական մեծ շուկայից, բայց ԱՄՆ–ն իր հերթին այնպիսի պատժամիջոցներ է սահմանում, որոնք կարող են անհարմար վիճակի մեջ դնել նաև չինական բիզնեսի ներկայացուցիչներին։ Պատահական չէ, որ Միացյալ Նահանգները գնալով մեծացնում է ճնշումը Չինաստանի վրա, քանզի լավ գիտակցում է, որ վերջինս մեծացնելով տնտեսական կապերը ՌԴ–ի հետ` նրան փրկության օղակ կնետի։
Այդուհանդերձ քաղաքագետը նշեց, որ Չինաստանը 1980-90–ականների երկիրը չէ, այլ գերտերություն է, ուստի նման սպառնալիքներով հնարավոր չէ փակել հեռահար նպատակներ ունեցող ռուս–չինական համագործակցությունը։
Հիշեցնենք` Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն, Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է և Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի։
Սի Ծինփինը խոսել է Բայդենի հետ ու պարզաբանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում
Չինացի դիվանագետը նշել էր նաև, որ Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։
Լրահոս
0