https://arm.sputniknews.ru/20220320/mvoskvaji-ev-kievi-dirqvorvoshumnery-karevvor-harceri-shurj-merdzenum-en-chavushoghlu-39966153.html
Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերի շուրջ մերձենում են. Չավուշօղլու
Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերի շուրջ մերձենում են. Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Նախարարը հայտնել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով։ 20.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-20T12:25+0400
2022-03-20T12:25+0400
2022-03-20T12:26+0400
ուկրաինա
ռուսաստան
թուրքիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_0:97:1600:997_1920x0_80_0_0_f0b603351f4125ab025b69bb74272ec9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամային, որոշակիորեն մոտենում են իրար, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում ՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով»,–Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը։Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38451525_71:0:1530:1094_1920x0_80_0_0_ef7fcc6d4b2335914079b07cd585c8d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
ուկրաինա, ռուսաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերի շուրջ մերձենում են. Չավուշօղլու
12:25 20.03.2022 (Թարմացված է: 12:26 20.03.2022) Նախարարը հայտնել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամային, որոշակիորեն մոտենում են իրար, տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում ՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով»,–Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:
«Մենք եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկություն ունենք։ Դա կախված է երկու առաջնորդների դիրքորոշումից։ Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է եռակողմ ձևաչափով ՝ երկու կողմերի խնդրանքով»,–ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։